Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պայթյուն Հյուսիսային պողոտայում

Պայթյուն Հյուսիսային պողոտայում
03.04.2018 | 11:53

Երեկ երեկոյան «Բուրգեր քինգ» սրճարանում պայթյունից կա 8 տուժած` նաև օտարերկրյա քաղաքացիներ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ներկայացուցիչը:
«Նրանցից մեկը սննդի կենտրոնի մենեջերն է՝ 19 տարեկան Զարուհի Մելիքյանը: Նա հենց բալոնի կողքին է եղել: Այս պահին վտանգ է սպառնում տուժածներից մեկի կյանքին՝ Մարկոսյան Ռուբինա, 8 տարեկան: Կան մարդիկ Ռուսաստանից (3 մարդ), Իրանից (2 հոգի), Երևանից (3 հոգի)»,- ասաց փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը, ուր տեղափոխվել են «Բուրգեր Քինգում» պայթյունից տուժածները, ասել է, որ մեկը այժմ վիրահատվում է, վնասվել է ազդրը: «Մյուսների վիճակը գնահատվում է բավարար»,- ասաց Արա Մինասյանը:


Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, երեկ, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
ԱԻՆ-ը հայտնում է, որ «Բուրգեր Քինգում» պայթյունից տուժել են Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):
ԱԻՆ-ը ճշտել է, որ «Բուրգեր Քինգի» խոհանոցում ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնն է պայթել, վնասվել են «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:


Երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է գնացել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նա լրագրողներին ասել է, որ միայն մեկ երեխայի վիճակն է ծանր: Մնացածը տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն՝ թեթևից մինչև ծանր:
Բաբլոյանը հավելեց, որ վիրահատվողը ազդրի վերին երրորդականում բավականին մեծ վնասվածք է ստացել, մկանները վնասվել են, վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար, ոսկորը չի վնասվել: «Դրանք այրվածքներ չեն, այլ բեկորային վնասվածքներ: Ես և դոկտոր Դալլաքյանը՝ որպես մանկական վիրաբույժներ, մեր պարտքը համարեցինք գալ, եկանք ու տեսանք՝ ամեն ինչ կատարված է, և ավելացնելու բան չկա. բարեբախտաբար, երեխաների վիճակը լավ է»,- եզրափակեց Բաբլոյանը:
Պայթյունի պատճառները պարզելու համար հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ