«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պուտինի դժվար վիճակը Ռուսաստանում

Պուտինի դժվար վիճակը Ռուսաստանում
04.04.2018 | 13:01

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար չվայելեց մարտի 18-ի նախագահական ընտրություններում իր բացարձակ հաղթանակը: ԵՄ համարյա բոլոր պետությունները և այլ երկրներ Ռուսաստանին ծանր պատժի ենթարկեցին, որ չէր եղել հետխորհրդային ժամանակներում: Պուտինը հաղթեց ընտրություններում` հավաքելով 75 % -ից շատ ձայն, որ բարձր ու լիովին սպասելի արդյունք էր: ՌԴ նախագահն ամեն ինչ արել էր այդ արդյունքի համար և դարձավ նոր ցար: Բայց ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու դստեր թունավորումը արգելված քիմիական նյութով Սոլսբերիում Պուտինի առաջ բացեց դժոխքի դարպասները: Մեծ Բրիտանիան ու եվրոպական 20 երկիր, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան տարբեր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, որ իրենց ծանրությամբ դուրս են գալիս թունավորման միջադեպի սահմաններից: Սակայն նրանք ոչ միայն մեծացրին նոր Ռուսաստանի դերը աշխարհում, որը հակադրվում է ոչ միայն արևմտյան երկրների շահերին, այլև հատկապես Մերձավոր Արևելքի երկրների: Ռուսաստանը նոր դարաշրջանում, ի տարբերություն նախկին ԽՍՀՄ-ի ավանդական դերի, բոլոր ջանքերը գործադրում է օգնելու ու աջակցելու բռնապետական վարչակարգերին` ինչպես Մուամար Քադաֆին, Բաշար Ասադը, Ալի Աբդալա Սալեհը ու Սադամ Հուսեյնը: Իրանի ու Թուրքիայի դերն աննշան է տեղական տարածաշրջանային ու միջազգային մակարդակում: Այդ երկրները երբեք չէին խախտի միջազգային ընդունված վարքականոնները, եթե Մոսկվան չաջակցեր Թեհրանին ու Անկարային: Պուտինը բևեռել է ուշադրությունը միջազգային քաղաքականությանը` իր երկրի տնտեսական ու քաղաքական շահերի պաշտպանության պատրվակով: Սակայն հիմա պարզ է, որ հենվելով իզգոյ վաչակարգերի ու նրանց ժողովուրդների վրա, նա այլևս չի ձգտում Ռուսաստանի ազգային շահերի կամ որևէ երկարաժամկետ հեռանկարի պաշտպանության: Այդ վարչակարգերը չափազանց երկար են գոյություն ունեցել, այդ պատճառով ավարտվեց Սադամի իշխանությունը, Քադաֆիի դարաշրջանը: Նախագահ Պուտինին պետք են նոր մոտեցումներ արտաքին քաղաքականության ասպարեզում` փրկելու իրեն ու դուրս բերելու իր երկիրը դժվար վիճակից, որի մեջ է հայտնվել: Ելակետը պետք է լինեն ազգային շահերը և այլ ժողովուրդների շահերը, այլ ոչ միայն կայսերական հավակնությունները, որ Պուտինն ու նրա շրջապատը ձգտում են իրականացնել:
Ադնան ՀՈՒՍԵՅՆ Al Mada, Իրաք


Հ.Գ. Փաստացի` նոր ոչինչ չի ասվում, հետաքրքիր է, որ հեղինակը Իրաքից է և ներկայացնում է ինչ-որ չափով մերձավորարևելյան տեսակետ ՌԴ նախագահի մերձավորարևելյան քաղաքականության վերաբերյալ ու կոչ է անում հրաժարվել կայսերական նկրտումներից: Իրաքցին: Իսկ այդ ընթացքում հանդիպում են Պուտինն ու Էրդողանը ու նա հայտարարում է` Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: «Մեր ինտենսիվ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար շարունակվում է: Ցանկանում եմ, որ մեր բոլոր հանդիպումներն անցկացվեն հօգուտ մեր ողջ տարածաշրջանի»,- ասել է Էրդողանը համագործակցության խորհրդի նիստում, որն անցկացվում է Անկարայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների նախագահության ներքո: Իսկ Պուտինը նույնիսկ համաձայնում է Էրդողանի հետ քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրությունը և արտադրման տեխնոլոգիաների փոխանցումը Թուրքիային, չգիտես ինչու հայտարարելով, որ այդ հարցը առևտրային է, ոչ թե քաղաքական: Էրդողանն էլ ասել է, որ չի հրաժարվի Ռուսաստանից С-400 համալիրները ձեռք բերելուց, նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հավանական պատժամիջոցների սպառնալիքի դեպքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ