ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Արցախի ԱԺ նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների և Սենատի անդամների հետ

Արցախի ԱԺ նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների և Սենատի անդամների հետ
05.04.2018 | 22:14

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ապրիլի 5-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների և Սենատի անդամների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Կարոլ Բյուրո-Բոնարին, Աժ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ։

Աշոտ Ղուլյանը նշել է, որ Ֆրանսիայի հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը հիմնավոր տեղ ունի Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, ֆրանսիացի խորհրդարանականների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումները թե Ստեփանակերտում, թե Փարիզում հնարավորություն են ոչ միայն երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկման, այլև օրենսդրական ու խորհրդարանական փորձի փոխանակման տեսանկյունից: «Այս առումով մենք կարևորում ու բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը, որը մեզ համար յուրօրինակ պատուհան է դեպի Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայի միջոցով՝ նաև դեպի Եվրոպա»,- ընդգծել է Արցախի խորհրդարանի նախագահը։


Ֆրանսիայի խորհրդարանականները հարցեր են ուղղել ԱԺ նախագահին՝ կապված տարածաշրջանի իրավիճակի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ապակենտրոնացված համագործակցությունից սպասումների, ֆրանկոֆոնիայի զարգացման հնարավորությունների և այլ թեմաներով։

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ