Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել մրցաշրջանը

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել մրցաշրջանը
07.04.2018 | 21:45

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵԼ-ի 1/4 եզրափակչի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում (4:1) ստացած վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը` գրել է «Mirror»- ը: Նա ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել և բուժզննում է անցել, որի պատասխանները պատրաստ կլինեն շաբաթվա ընթացքում: Լրագրողների հետ զրույցում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, որ կախված վնասվածքի լրջությունից` վերականգնման համար կարող է մի քանի ամիս անհրաժեշտ լինել:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ