ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Սերգեյ Լավրով. ԼՂ հարցում առաջխաղացում արձանագրելու համար կողմերը պետք է հաղթահարեն անվստահությունը միմյանց նկատմամբ

Սերգեյ Լավրով. ԼՂ հարցում առաջխաղացում արձանագրելու համար կողմերը պետք է հաղթահարեն անվստահությունը միմյանց նկատմամբ
09.04.2018 | 15:32

ՌԴ ԱԳՆ հրապարակել է տեսագրություն, որում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, խոսել է վերջին 10 տարիներին հայ-ռուսական հարաբերություններից, ղարաբաղյան խնդրից և ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունից: Լավրովը, պատասխանելով հարցին, թե կիսու՞մ է տարածված կարծիքը, որ 2011-ի Կազանի գագաթաժողովը կարող էր բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ և ակնկալու՞մ է առաջխաղացում բանակցություններում, ասել է, որ իսկապես սպասումները Կազանի գագաթաժողովից մեծ էին, ռուսական կողմը մյուս երկու համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համաձայնությամբ պատրաստել էր փաստաթուղթ, որը կողմերը պետք է ստորագրեին, սակայն վերջին պահին նոր մեկնաբանություններ ու հարցեր են ծագել և փաստաթուղթը չի ստորագրվել:

«Այդպես լինում է», - հավելել է Լավրովը, նկատելով, որ դա ողբերգություն չէ և աշխատանքները շարունակվում են ամեն դեպքում: Նրա խոսքով` Կազանի փաստաթղթում տեղ գտած կետերը այսօր էլ ընդունելի են կողմերի համար, թեև համանախագահները նաև նոր գաղափարներ են առաջարկել վերջին տարիներին և նոր փաստաթուղթը նաև այդ գաղափարների շուրջ պետք է ձևավորվի: «Ամենակարևորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որ կան», - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: «Ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է համաձայնությունը նաև փաստաթղթում ամրագրվի», - ասել է Լավրովը, հավելելով, որ լավատես է խնդրի կարգավորման հնարավորության հարցում: Նա պատասխանել է հայ լրագրողի 3 հարցի, ասել է, որ վերջին 10 տարիներին հայ-ռուսական հարաբերությունները ակտիվ զարգացել են և դրան նպաստել է նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Լավրովը դրական է գնահատել ԵԱՏՄ անդամ Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ, բայց ասել է, թե իբր ԵՄ-ն դեմ է, որ հետխորհրդային երկրները հարաբերությունները ակտիվ զարգացնեն և Եվրամիության, և Ռուսաստանի հետ, և հետխորհրդային երկրներին պարբերաբար «կամ֊կամ» ընտրության առջև է կանգնեցնում:

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ