Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
12.04.2018 | 21:34

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:


Աժ նախագահը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Արա Բաբլոյանը երկկողմ հարաբերություններում առանձնապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, օրենսդիր մարմինների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում երկու երկրների համագործակցության հարցերին: Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ եւ եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին: Երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման հարցում նա կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Ընդգծելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցներն այդ համատեքստում քննարկել են մի շարք ոլորտներում փոխշահավետ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ