Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դաժան փոխառնչություններ

Դաժան փոխառնչություններ
13.04.2018 | 00:05

Ինչ-որ մեկը «տեսել-հանդիպե՞լ» է այս օրերին «փողոցում ընկած» իշխանությանը, պարզ չէ, այնուհանդերձ քայլելով մարզերում շրջող Նիկոլը, որն այսօր Երևան կմտնի` միանալու Երևանի փողոցներում «փողոցում գցված իշխանություն» փնտրող իր ընդդիմադիր գործընկերներին, ամենակարևոր ու վճռորոշ օր կապրի` կախված նրանից, թե որքան մարդ հավաքված կլինի Ազատության հրապարակում։


Կանխատեսումն անշնորհակալ գործ է, այնուհանդերձ, ասենք, որ այս օրերին ընդդիմությունն ինչ-որ առումով ստացավ բնական դաշնակից` ի դեմս աշխարհաքաղաքական զարգացումների: Նկատի ունենք Սիրիայում` ԱՄՆ-Ռուսաստան գերլարված իրավիճակը: ՈՒ թե, Աստված մի արասցե, Թրամփն ու իր վարչակազմն իսկապես հրթիռները գործարկման մեջ դնեն, ապա տարածաշրջանում, ուր դիվանագիտությունն այլևս չի աշխատում, նոր իրավիճակ կառաջանա` բավականին ծանր հետևանքներով, այդ թվում և` Հայաստանի համար: Հիշենք. Ռուսաստանն իր նավատորմը մոտեցրել է Բաքվին, Դաղստանում զորքեր կուտակել, Նախիջևանի կողմից վերջին շրջանում կրակում են ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ, Հայաստանն էլ պատասխանում է: Եվ ընդհանրապես, Թուրքիան այնպես է խառնել տարածաշրջանը, որ փոքր-ինչ դժվար կլինի հասկանալ` ի վերջո, որ ուղղությամբ են «կրակելու» ամերիկյան հրթիռները իսրայելական «կրակոցների» ընդմիջումներին` Իրանի՞, Սիրիայի՞, Ռուսաստանի՞, թե՞ միաժամանակ բոլորի:


Ինչո՞վ հեշտացավ ասպարեզում եղող ընդդիմության գործը` սպասվող զարգացումների համատեքստում: Ընդդիմության պայքարը կրկին ու կրկին կարող է վերածվել իշխանությունների` կոնկրետ դեպքում բավականին բալանսավորված արտաքին քաղաքականություն իրականացնող Սերժ Սարգսյանի իշխանության գլխին դագանակի: Կարևոր շրջափուլերում միշտ է այդպես եղել. ընդդիմությունն ակտիվացել է, աշխարհաքաղաքական կենտրոնները «փայ» են մտել, փորձել են «հսկիչ փաթեթն» իրենցով անել:


Ընդ որում, բոլոր նախորդ պայքարների ժամանակ «հսկիչ փաթեթը» վերջում հայտնվել է իշխանությունների ձեռքին: Այս անգամ, սակայն, հիբրիդն անչափ մեծ է. Ստեփան Դեմիրճյանի ժամանակ հիմնական խաղացողը Ռուսաստանն էր, Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում` նույնպես, սակայն արևմտյան փաթեթը նույնպես առկա էր, եթե հաշվի առնենք, որ ԼՏՊ-ի կողքին կանգնած էր Դավիթ Շահնազարյանը: Ինչ էր Ռաֆֆու խաղը` շատ չխորանանք, այնուհանդերձ, Արևմուտքը նրան սկզբնական շրջանում գուրգուրանքով էր վերաբերվում:
Այսօր ասպարեզում եղող, պայքարի պատրաստվող ընդդիմությունը չափից դուրս հիբրիդային է. ազգայնական, Իրան-Լիբանան սիրող ուժերից մինչև Զարուհի Փոստանջյանի հովանավոր Ռուբեն Գրիգորյան, որը հայտնի է ռուսաստանյան հրեական լոբբինգի հետ իր կապերով: Ով է ներկայացնում Արևմուտքը, ով` Ռուսաստանը, չասենք (պայքարի ընթացքում հայտնի կդառնա), այնուհանդերձ, շատ դժվար է հավատալ, որ գոնե լիդերների մակարդակում կարող է ամբողջական կոնսենսուս լինել, երբ անգամ Նիկոլի մոտ չի ստացվում սեփական ֆրակցիայում միասնականություն ապահովել, համոզել իր գործընկերներին, որոնք տեղյակ չեն անգամ, որ ՔՊ անդամները պետք է ԱԺ-ում «ծխարձակեն»` «կանաչ-կարմիր-ծիրանագույն» կոնֆիգուրացիայով (հիշենք, որ այս բառը շատ է սիրում Կարեն Կարապետյանը, որին էլ, ի դեպ, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանը «ասաց»` շատերը կարծես հիասթափվել են, որ Դուք վարչապետ չդարձաք, այլ Սերժ Սարգսյանին առաջադրեցիք, տողատակում նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին)։ Եվ ուրեմն, Նիկոլի համար մեծ հաղթանակ կլիներ, եթե ինքը կարողանար իր ֆրակցիայի անունից իրեն վարչապետ առաջադրելու խնդիրը լուծել, ինչն էլ մեխանիկորեն, ընդդիմության պայքարի հաջողության (՞) դեպքում կլուծեր ընդդիմության լիդերի հարցը, ինչն արդեն իսկ քննարկման առարկա է Ազատության հրապարակի «խորշերում»:


Սակայն դատելով Էդմոն Մարուքյանի թիմի պահվածքից, պետք է ասել` դա անհնար է: Այս խաղում Նիկոլը, որի խաղադրույքներն աշխատեցին թե՛ ԼՏՊ-ի հետ տարընթերցումների և հակասությունների, թե՛ Լևոն Զուրաբյանի հետ «դաժան» փոխառնչությունների ժամանակ, հիմա այս խաղից դուրս կգա կա՛մ հաղթած, կա՛մ էլ «Ելքը» որպես քաղաքական միավոր կորցրած, ընդդիմադիր լիդերի քղամիդը վար դրած, սպասվող 2022 թ. ընտրություններին ընդառաջ` «դեֆոլտի» ենթարկված:
Չմոռանանք, թե ինչ եղավ ՀԺԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» դեպքում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ