Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամերին ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամերին ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից
14.04.2018 | 10:19

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել համաքաղաքացիների հանգստի իրավունքը, և չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ