«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու քաղաքականությունից

Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու քաղաքականությունից
14.04.2018 | 11:23

Մի շտապեք հրճվել, եթե համակրում եք նրան, կամ ողբալ, եթե հակակրում եք: Նիկոլ Փաշինյանը հերթական հերթապահ հայտարարությունն է արել, որ կհեռանա քաղաքականությունից, եթե հավաքվեն տասնյակ հազարներ, իսկ ինքը չիրականացնի իր ծրագիրը: Հայտարարությունը ռիսկային չէ ոչ հավաքվելու, ոչ չհավաքվելու դեպքում:
Երեկ Ազատության փողոցով ՔՊ-ն իջավ Ազատության հրապարակ: Ճանապարհորդական քարտեզի 14-ը լրացավ, սկսվում վճռական 4-ը:


14-օրյա քայլարշավից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Երևան ու Ազատության հրապարակում հայտարարեց 4-օրյա հանրահավաքների սկիզբը։
Ազատության հրապարակում նա հայտարարեց, որ իրենց արշավը ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության, ՀՀԿ-ի հուսալքության դեմ։ «Սա արշավ էր հանուն արժանապատվության, ընդդեմ արտագաղթի ու հանուն նոր կյանքի»: Ասաց` 14 օրում կատարել են 320 հազար քայլ՝ հանուն հայ ժողովրդի։ Ասաց` «Ի՞նչ տեսանք մենք. տեսանք կիսավեր ու կիսադատարկ գյուղեր, լքված ու չմշակվող վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, ավերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ»: Ասաց` մարդիկ «աղաչել, խնդրել են, ավելի հաճախ պահանջել Հայաստանն ազատել ՀՀԿ-ի իշխանությունից»։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա Հայաստանի վարչապետ. «Մենք Սերժ Սարգսյանին պետք է հետապնդենք ամենուր, նա Երևանում իրեն պետք է զգա պաշարված, կլինի դա մեր առանձնատանը, որ սեփականաշնորհել է իրեն, կլինի դա ՀՀԿ գրասենյակում, թե Ազգային ժողովում»: Հետո անցավ նաև համաներումին` «Ուզում եմ ձեր անունից, նաև իմ անունից, Ազատության հրապարակի հարթակից համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին», «Համերաշխության ձեռք եմ մեկնում բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ։ Սիրելի գործընկերներ, այո, մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել։ Շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաև իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հանուն մեր ժողովրդի ի վերջո հավաքվենք Ազատության հրապարակում և ներենք իրար»: Առանձնահատուկ ուղերձ հղեց «Ելք» դաշինքին. «Սիրելի գործընկերներ, ես գիտեմ, որ մենք միասնական ենք հանուն երջանիկ ապագայի, հանուն ազատ Հայաստանի։ Ահա Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, Ազատության հրապարակում մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»:
Հետո նրանք տեղավորվեցին Ֆրանսիայի հրապարակում ու և Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե մենք գիշերն այստեղ մնացինք փոքր խմբով, դուք տեսնելու եք ոստիկանական գործողություններ։ Կդիմակայենք ինչքան կարող ենք։ Բայց եթե դուք ուզում եք, որ այդ գործողությունները չլինեն, էս պահից սկսած ոչ մեկդ մի լքեք իրար։ Եկեք չլքենք իրար։ Վերջին անգամ ե՞րբ էր Ազատության հրապարակում այսքան մարդ եղել։ Երկար տարիներից հետո մենք գտել ենք իրար։ Եկեք չլքենք իրար»:


Բացատրվեց` խնդիրն է Երևանի Կենտրոնը հսկողության տակ վերցնելը, որ ոչ մի ՀՀԿ-ական չկարողանա ոտք դնել Կենտրոն. «Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ դուրս գան փողոցներ՝ իրենց իրավունքին, իրենց իշխանությանը տեր կանգնելու»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է փակել նաև Թումանյան-Մաշտոց խաչմերուկը՝ հերթով կարգով փակելով այնքան, ինչքան իրենց ռեսուրսները հերիքեն: Նա ներողություն խնդրեց ավտովարորդներից՝ ասելով, որ դա պայքար է Հայաստանի քաղաքացիներ համար:
ՀՀ ոստիկանությունը հավաքի վերաբերյալ հայտարարություն արեց` նշելով, որ հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր առմամբ կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված պարտականությունները, իսկ հավաքը խաղաղ, սահմանադրական բնույթի է, բայց հիշեցրեց` երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է: ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գիշերն անցավ խաղաղ` 200-300 ցուցարարներ Ֆրանսիայի հրապարակում գիշերեցին առանց միջադեպերի: Ոստիկանությունը միայն հորդորեց չկորցնել զգոնությունը և հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ: Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը: ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը և ցուցաբերել օրինավոր վարք: Երկրորդ հայտարարությամբ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում էր գիշերային ժամերին ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից և հիշեցնում էր, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:


Պարզվեց նաև, որ Մելիք-Ադամյան գնալն ու ՀՀԿ-ի գրասենյակը շրջափակելը կորցրել է իմաստը` ՀՀԿ-ն որոշել է ապրիլի 14-ին խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձորում: «Սա նշանակում է, որ մենք սկսել ենք ազդել կուսակցության որոշումների վրա և ինչքան լայն լինի մեր քաղաքացիների ընդգրկվածությունը, այնքան մեծ է լինելու այդ ազդեցությունը», - հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ սկսելու են քննարկել, թե ինչպիսին են լինելու հետագա քայլերը, եթե այդ տեղեկությունը հաստատվեց:


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից։ Նաև հրապարակվել է լուսանկար Ֆրանսիայի հրապարակից։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության՝ ժամը 19:30-ի դրությամբ մասնակիցների թիվը կազմել է 4400-4700 մարդ:
«Ելքին» ուղղված «համաներմանը» պատասխանեց Մանե Թանդիլյանը` ասելով, որ
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, ոչինչ իրենց և դաշինքի հայտարարություններում չի փոխվել: ՔՊ-ի, ՀՀՊ-ի ու «Ժառանգության» ռազմավարությունն է` խորհրդարանում երկու անգամ տապալել վարչապետի քվեարկությունը, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:


Ցուցարարները հայտարարում են, որ ոչ մի վայրկյան չեն հեռանալու Ֆրանսիայի հրապարակից, որը դարձնում են շարժման հենակետ, որ մարդկանց տուն չեն ուղարկելու, մինչև չհասնեն նպատակին: Այսօր ժամը 14-ին հանրահավաքում կհայտարարեն իրենց հետագա գործողությունների մասին:

Դիտվել է՝ 3129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ