Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկրորդ գիշերը Ֆրանսիայի հրապարակում

Երկրորդ գիշերը Ֆրանսիայի հրապարակում
15.04.2018 | 11:04

Երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքն էր:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին գալ Ֆրանսիայի հրապարակ և «ճանապարհ դնել Սերժին». «Հատկապես ուզում եմ դիմել խորհրդարանական կուսակցություններին, ամենից առաջ՝ «Ելք» խմբակցության մյուս երկու կուսակցություններին՝ «Հանրապետություն» կուսակցությանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, իմ վաղեմի ընկերներին և ծանոթներին՝ Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին, Արամ Սարգսյանին, Մանե Թանդիլյանին և մյուսներին՝ հարգելիներս, ամբողջությամբ հասկանալով Ձեր դիրքորոշումները, կոչ եմ անում գալ և միանալ ժողովրդին»։


«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժողովրդին գիշերը մնալ Ֆրանսիայի հրապարակում, քանի որ, նրա խոսքով, նախօրեին ընդամենը 190 հոգի էին հաշվել հրապարակում, իսկ դա նշանակում է, որ իրենք շատ խոցելի էին։ «Ժամը եկել է, արի հրապարակ և տեր կանգնիր քո ազատությանը, արի հրապարակ, և տեր կանգնիր քո պետությանը, արի հրապարակ, և տեր կանգնիր քո հաղթանակին, արի հրապարակ, և տեր կանգնիր քո հայրենիքին», ֊ կոչ արեց ընդդիմադիր գործիչը։ «Եվ ուրեմն՝ քայլ արա, մերժիր Սերժին», ֊ եզրափակեց Փաշինյանը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիրները մնացին Ֆրանսիայի հրապարակում՝ պատրաստվելով երկրորդ գիշերն անցկացնել այնտեղ։

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ