Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանը ՀԱՊԿ կազմում դատապարտել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածները Սիրիայի դեմ

Հայաստանը ՀԱՊԿ կազմում դատապարտել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածները Սիրիայի դեմ
15.04.2018 | 22:59

ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է Հայաստանը, դատապարտել է ԱՄՆ-ի ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը: «Այդօրինակ քայլերը ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը շուտափույթ մեկուսացնելու և ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին», - հայտարարել է ռազմական դաշինքն ու պնդել, թե արևմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:


ՌԴ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության մշտական խորհուրդը վերահաստատել է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը` կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շարունակել ջանքերը խաղաղություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ