Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Հայաստանում սպասվում է թաց ձյուն

Հայաստանում սպասվում է թաց ձյուն
15.04.2018 | 23:00

Ապրիլի 15-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: Ապրիլի 15-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-19-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ

ակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am