Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարդան Պողոսյան. Նիստերի անցկացման բռնի ձախողումը և վարչապետի ընտրության հետաձգումը չի կարող Աժ արձակման հիմք լինել

Վարդան Պողոսյան. Նիստերի անցկացման բռնի ձախողումը և վարչապետի ընտրության հետաձգումը չի կարող Աժ արձակման հիմք լինել
15.04.2018 | 23:01

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի խոսքով՝ ԱԺ նիստերի անցկացման բռնի ձախողումը և դրա հետևանքով վարչապետի ընտրության հետաձգումը չի կարող հիմք լինել Ազգային ժողովի արձակման համար: Հարցին` եթե վարչապետի ընտրության անցկացմանը խոչընդոտում են քաղաքական ուժեր, իշխանություններն ի՞նչ կերպ կարող են կանգնեցնել դա և ո՞ր գործողությունները կարող են համարվել իրավաչափ, նա պատասխանեց, որ Ազգային ժողովի նիստը կարող է անցկացվել այնպիսի վայրում, որտեղ այդ խոչընդոտները չկան: Աժ-ի արձակման համար Սահմանադրությունը մեկ հիմք է սահմանում, այն է` վարչապետի որևէ թեկնածուի շուրջ բացարձակ մեծամասնության բացակայությունը:

Սահմանադրությունը չի նախատեսում փոքրամասնության կառավարություն, Սահմանադրության համաձայն` ընտրված վարչապետը պետք է վայելի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեծամասնության աջակցությունը: Նման մեծամասնության առկայությունը կամ բացակայությունը կարող է արձանագրվել բացառապես մեկ եղանակով. պետք է իրավունքի ուժով գումարվող նիստը գումարվի, պատգամավորները գան, գրանցվեն, տեղի ունենա քննարկում և քվեարկություն: Նիստերի անցկացման բռնի ձախողումը և դրա հետևանքով վարչապետի ընտրության հետաձգումը չի կարող հիմք հանդիսանալ Աժ-ի արձակման համար: Սահմանադրության 149–րդ հոդվածի 3-րդ մասն Աժ-ի արձակում նախատեսում է միայն այն պարագայում, երբ Ազգային ժողովը քվեարկության միջոցով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ սկզբում ի վիճակի չի լինում ընտրել խմբակցություններից որևէ մեկի առաջադրած վարչապետի թեկնածուին (149–րդ հոդվածի 2-րդ մաս), և այդ քվեարկությունից 7 օր հետո, նորից քվեարկության արդյունքում, անհրաժեշտ ձայների մեծամասնություն չի ստանում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուներից որևէ մեկը: Եթե վարչապետի ընտրության այս երկու փորձերն էլ ձախողվում են, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն քվեարկության միջոցով, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Սահմանված կարգով քննարկումը, քվեարկություն անցկացնելը և քվեարկության արդյունքներն են միայն իրավական հիմք հանդիսանում:


Ազգային ժողովի նիստի հնարավոր չկայացման պարագայում` նիստը կգումարվի խոչընդոտների վերանալուց անմիջապես հետո: Մինչ այդ, Սահմանադրության 158 հոդվածի համաձայն, կառավարության անդամները պետք է շարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Կարող է նաև Ազգային ժողովի նիստն անցկացվել այնպիսի վայրում, որտեղ խոչընդոտները չկան: Ըստ Աժ աշխատակարգի` նման որոշում կայացնելու իրավունք ունի Աժ խորհուրդը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Աժ նախագահը:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ