Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինն ու Ռուհանին քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Պուտինն ու Ռուհանին քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
15.04.2018 | 23:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Սիրիայի ուղղությամբ հարվածի հետևանքները:

«Արձանագրվել է, որ այդ անօրինական գործողությունը լուրջ վնաս է հասցնում Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարներին»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: ՌԴ նախագահն ընդգծել է, որ նման գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, անխուսափելիորեն քաոսի կհանգեցնեն միջազգային հարաբերություններում: Երկու նախագահներն էլ շահագրգիռ են ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման, առևտրա-տնտեսական ոլորտում փոխշահավետ կապերի ընդլայնման հարցում:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ