Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Ես շրջափակելու եմ ինձ, որ Ազգային ժողով չմտնեմ

Նիկոլ Փաշինյան. Ես շրջափակելու եմ ինձ, որ Ազգային ժողով չմտնեմ
15.04.2018 | 23:07

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքում ելույթից հետո լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց հարցը, թե ինչու էր հանրահավաքը սակավամարդ:

«Սա շատ կարևոր նվաճում է, և նախորդ օրերի գործողություններով ցույց տվեցինք, որ չենք կատակում, վճռական ենք տրամադրված և պատրաստ ենք գործողությունների»,- ասաց նա և նշեց, որ այսօր հանրությունը պետք է ունենա ժամանակ ամբողջական վերլուծել նախորդ օրերի իրադարձությունները:


«Մենք պետք է պատրաստ լինենք վաղ առավոտից սկսել լայնամասշտաբ գործողություններ»,- ասաց նա: Խոսելով շարժման ֆինանսավորման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շարժումը ֆինանսական խնդիրներ չունի, և որևէ մեկը կասկած չի հայտնել ֆինանսական աղբյուրների ծագման վերաբերյալ:
Պատգամավորն ասաց, որ պայքարի երկրորդ փուլի արդյունքները կամփոփեն վաղը: «Գործողությունների կոնկրետ ծրագիրը կհրապարակենք այսօր, որը պետք է առաջարկի ՀՀ քաղաքացիներին` վաղը առավոտվանից իրագործել: Եթե մենք վաղը կեսօրին մոտ ունեցանք տեսանելի արդյունքներ` ցանցային գործողությունների արդյունքում, ընդ որում մենք պլանավորում ենք այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր չի լինի կասեցնել ասենք օրինակ՝ այս հարթակին և մերձակայքում գտնվող մարդկանց չեզոքացնելով: Մենք այսօր պլանը տալու ենք և ցանցային համակարգի հետ գործ չենք ունենալու, այլ եզրափակիչ գործողության հետ ենք գործ ունենալու»,-ասաց նա:


Ոստիկանության գործողությունների մասին նա ասաց, որ տարբեր մեկնաբանություններ կան, թե սա կինո է, թատրոն է, օպերա, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ, սակայն նաև հնարավորություն է, քանի որ որոշակի տարածք է տալիս գործելու համար: «Մենք մեր առաջարկով ներկայանալու ենք, և այդտեղ մարդը խնդիր չունի մտածելու, սա կինո՞ է, թատրո՞ն է, թե՞ իրական քաղաքական գործընթաց, այդ հարցն ինքն իրեն է տալիս՝ ինքը դերասա՞ն է, օպերային երգի՞չ է, թե՞ քաղաքացի: Այսինքն՝ դա մեզ հետ կապված չէ, եթե նա իր գործողություններով գեներացրեց վերջնական եզրափակիչ մասը, արդեն դրա պատասխանատվությունը վերադառնում է մեզ, այդ ժամանակ եթե կինո, թատրոն լինի, ժողովուրդը այդ ժամանակ կկարողանա պատժել կինոյի և թատրոնի բոլոր դերասաններին»,-ասաց նա:Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իրեն չի հետաքրքրում ոստիկանությունը, դատախազությունը, այլ հետաքրքրում է քաղաքացին: «Եթե կա ՀՀ քաղաքացու աջակցությունը դատախազությունը և ոստիկանությունն անզոր են, եթե չկա ՀՀ քաղաքացու աջակցությունը, անկեղծ ասած, ինձ համար տարբերություն չկա Ազգային ժողովում եմ, թե բանտում, ես երկու տեղերում էլ ինձ լիարժեք և լավ եմ զգում»,-ասաց նա:


Լրագրողի հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրն իր մանդատն օգտագործելո՞ւ է Ազգային ժողով մտնելու համար, պատգամավորը պատասխանեց․«Ոչ, ես շրջափակելու եմ ինձ, որ Ազգային ժողով չմտնեմ որպես պատգամավոր, եթե մեր գործողությունները մեզ համար ցանկալի ծրագրով գնան»:
Նրա պնդմամբ՝ իր նպատակն է՝ ամեն ինչ անել, որ վարչապետի ընտրության նիստը չկայանա, բայց եթե իրեն պետք լինեն փաստաթղթեր դա անելու համար, գուցե որպես պատգամավոր մտնի խորհրդարանի շենք, հնարավոր է այդպես անեն և Լենա Նազարյանը, և Սասուն Միքայելյանը, և Արարատ Միրզոյանը:
Դիտարկմանը, թե վաղը վարչապետի թեկնածուների առաջադրումներն են լինելու, և «Ելք» դաշինքն այդպես էլ չքննարկեց վարչապետի թեկնածու ունենալու հարցը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մեր գործողությունների տրամաբանությունն այն է, որ այդ նիստը չկայանա, եթե մենք վարչապետ ենք առաջադրելու` նշանակելու է, որ նա պետք է ներկա լինի այդ նիստին: Իսկ դա նշանակում է, որ մենք աջակցում ենք այդ նիստի կայացմանը: Այս փուլում տրամաբանական չէ վարչապետի թեկնածու առաջադրելը: Եթե մեզ հաջողվի խափանել Սերժ Սարգսյանի ընտրությունը, 7 օր հետո պետք է տեղի ունենա վարչապետի այլ ընտրություն: Այդ ժամանակ պետք է մտածել, բայց ոչ այնքան խմբակցության ֆորմատով, այլ հրապարակի միջոցով»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ