Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստվում է հնարավորինս շուտ Սիրիայից դուրս բերել իր զորքերը

ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստվում է հնարավորինս շուտ Սիրիայից դուրս բերել իր զորքերը
16.04.2018 | 12:05

ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստվում է հնարավորինս շուտ իր զինվորականներին վերադարձնել Սիրիայի տարածքից` հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«ԱՄՆ առաքելության խնդիրները մնում են անփոփոխ. նախագահը հստակ հասկացրել է, որ ցանկանում է, որ ամերիկյան զորքերը հնարավորինս շուտ տուն վերադառնան: Մենք վճռական ենք ԻՊ ահաբեկչական խմբավորմանը լիովին հաղթելու և դրա վերածնունդը կանխող պայմաններ ստեղծելու հարցում»,-ասել է Սանդերսը: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հույս ունի, որ դաշնակիցներն ու գործընկերները Սիրիայում անվտանգության ապահովման հարցում իրենց վրա կվերցնեն թե ռազմական, թե ֆինանսական պատասխանատվությունը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից դուրս կբերի միայն իր նպատակներին հասնելուց հետո: Պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ զորքերը դուրս չի բերի Սիրիայից, քանի դեռ չի հասել իր նպատակների իրականացմանը:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ