«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Մակրոն. Մենք ենք Թրամփին համոզել ամերիկյան զորքերը դուրս չբերել Սիրիայից

Մակրոն. Մենք ենք Թրամփին համոզել ամերիկյան զորքերը դուրս չբերել Սիրիայից
16.04.2018 | 12:05

Ֆրանսիային հաջողվել է համոզել ԱՄՆ-ին շարունակել Սիրիայում ռազմական գործողությունը` BFMTV հեռուստաալիքի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան պատերազմ չի հայտարարել Ասադի ռեժիմին»,-հայտարարել է նա և նշել հարվածների օրինական լինելը՝ սիրիական քիմիական զենքի մշակման ու արտադրության օբյեկտների դեմ ուղղված գործողությունը ռազմական ձեռքբերում համարելով։ Մակրոնը հայտարարել է, որ իրեն հաջողվել է համոզել ԱՄՆ նախագահին շարունակել զբաղվել Սիրիայի հակամարտությամբ։


«10 օր առաջ նախագահ Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից։ Մենք համոզեցինք նրան, որ մնալ է պետք»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ