Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերգեյ Բագրատյան. Խմբակցությունում կան Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելու մոտեցումներ ևս

Սերգեյ Բագրատյան. Խմբակցությունում կան Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելու մոտեցումներ ևս
16.04.2018 | 13:34

Tert.am-ի հետ զրույցում Աժ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով տեղեկություններին, թե խմբակցությունում շատերը ցանկանում են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, հաստատեց տեղեկությունները՝ ասելով, որ կան թեր և դեմ մոտեցումներ, ու փորձում են միավորել այս երկու մոտեցումները: Ամեն դեպքում, ըստ Բագրատյանի, Հայաստանում քաղաքականության մեջ չկա դասական քաղաքագիտություն, որի վառ օրինակը իշխող կոալիցիան է, որտեղ սոցիալիստական ուղղվածության ձախերը՝ ՀՅԴ-ն, ստիպված է կողմ քվեարկել կոալիցիոն գործընկերոջ՝ աջ ՀՀԿ-ի ծրագրերին: «Իմ խոսքը վերաբերում է դասական քաղաքագիտությանը: Դասական քաղաքագիտության մեջ հստակ է, որ եթե ընդդիմությունը քվեարկում է կառավարության ծրագրին կողմ, նշանակում է՝ ինքն այլևս ընդդիմություն չէ: Սա դասական քաղաքագիտության իմաստով: Բայց մեր երկրում դասական քաղաքագիտության որևէ հնարավորություն հիմնավորված չէ, այս պահին իշխող կոալիցիայում սոցիալիստական կուսակցությունը և աջ պահպանողական կուսակցությունը կոալիցիա են կազմել: Սա արդեն դեմ է քաղաքագիտությանը, և չկա նման տեսություն, որ ձախ կողմնորոշման կուսակցությունը աջ կողմնորոշմանի հետ կոալիցիա կազմի: Այսինքն՝ ՀՅԴ-ն իբրև սոցիալիստական արժեքներ կրող ու սոցիալիստական ուղղվածության կուսակցություն քվեարկում է ազատ շուկայական մրցակցության տարրերով օրինագծերին կողմ, քանի որ կոալիցիայում է գտնվում: Սա քաղաքագիտական սխալ է:

«Սխալ չէ, որ բազում հարուստ և օլիգարխներից բաղկացած կուսակցությունը չի՞ կարող լինել ընդդիմադիր» հարցին Սերգեյ Բագրատյանը պատասխանել է. «Ձևակերպման հետ մի քիչ համաձայն չեմ: Եթե մենք վերլուծենք՝ նույն ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության հետ համագործակցում են շատ լուրջ, աշխարհում հայտնի ընկերություններ՝ Apple-ը, Microsoft-ը, բայց դա չի վերաբերում ընտրական գործընթացին: Այսինքն՝ բուն գործընթացին մասնակցություն չկա և որևէ ֆինանսավորում գործընթացին չի իրականացվում: Այսինքն՝ համագործակցությունն այլ ոլորտներում է, և դա չի խանգարում, որ քաղաքական կուսակցությունը պահպանի իր դեմքն ու ուղղվածությունը»: «Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ Ձեզ մոտ կան մարդիկ, որոնք ուզում են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին» հարցին պատգամավորը պատասխանել է.«Ցանկացած խմբակցությունում, կուսակցությունում, եթե միասնական մոտեցում չլինի, այսինքն՝ եթե խմբակցությունը որոշում չունի որևէ քվեարկության համար, բնականաբար, կլինեն և կողմ, և դեմ քվեարկողներ: Եթե որոշում է ընդունվում, և դու չես ենթարկվում այդ որոշմանը՝ պետք է դուրս գաս խմբակցությունից: Առնվազն»: Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել է, որ խմբակցությունում դեռ որոշում չկա ինչպե՞ս քվեարկել վարչապետի թեկնածությանը և չի բացառել ազատ քվեարկության տարբերակը:

ՀՀ ոստիկանություն. Խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների
Այսօր առավոտից Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը` ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ։ «ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:


ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»,–ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ