Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դոնալդ Թրամփը՝ առաջին տիկնոջ մասին

Դոնալդ Թրամփը՝ առաջին տիկնոջ մասին
16.04.2018 | 13:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ծննդյան օրվա նախաշեմին էլեկտրոնային նամակներ է ուղարկել աջակիցներին՝ կոչ անելով շնորհավորել կնոջը և գումար նվիրաբերել իր հաջորդ քարոզարշավի համար, գրում է The Daily Mail: «Ընտանիքը կյանքի լավագույն հաճույքներից մեկն է և մեզ համար ԱՄՆ-ի առաջին ընտանիք լինելը մեծ պատիվ է: Այս ամսում մեր ընտանիքի համար շատ առանձնահատուկ օր կա: Խնդրում եմ մեզ հետ միասին նշեք առաջին տիկնոջ՝ իմ գեղեցիկ, բարեսիրտ ու բացառիկ կնոջ՝ Մելանյայի ծննդյան օրը: Մելանիան իմ ուժն ու ապավենն է: Եթե նա կողքիս չլիներ, ես չէի լինի տղամարդը, որը կամ այսօր: Նա մեր ընտանիքի անկյունաքարն է, հրաշալի մայր է: Այնքան հպարտ եմ նրա նվաճումներով ու լիահույս եմ, որ դուք նրան կշնորհավորեք այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ»,-գրել է Թրամփը: Առաջին տիկինը ծնվել է ապրիլի 26-ին է:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ