Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վահրամ Բաղդասարյան. Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում

Վահրամ Բաղդասարյան. Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում
16.04.2018 | 13:39

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը։ «Մենք մեր բնական գործընթացը պետք շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Ծաղկաձորում և ՀՀԿ-ն անհանգստացա՞ծ էր Փաշինյանի հայտարարություններից ու կարծում էր, որ ընդդիմությունը կարող էր շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը՝ Վ.Բաղդասարյանը նշեց, որ իրենք տարին մեկ խորհրդի արտագնա նիստ են ունենում և քանի որ խորհրդի անդամները 250 հոգուց ավելի են, նրանց մեծ վայր էր պետք նիստն անցկացնելու համար։ «Նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող էր շրջափակել Ծաղկաձորի շենքը։ Երկու հայ եթե բան են պայմանավորվում, ո՞նց կարան մյուսները չիմանան։ Մենք գաղտնիք չենք պահել և հայտարարել ենք։ Ժամը նույնպես ֆիքսել ենք», - հավելեց նա։

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ