Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյան. Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում, փոխվում է կառավարման ձևը

Սերժ Սարգսյան. Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում, փոխվում է կառավարման ձևը
16.04.2018 | 13:40

Կառավարությունը՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները` «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: «Կառավարման խորհրդարանական համակարգին անցումից մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չեն փոխվի: Ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի դա, կարևոր է, որ արտաքին գործերի նախարարը գործելու է վարչապետից ստացած կարգավորումներով», - ասել է Ս.Սարգսյանը: Ըստ նրա, Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում` «Փոխվում է կառավարման ձևը: Մինչև 2022-ը և արտաքին, և ներքին քաղաքականությունը կյանքի կկոչվի խորհրդարանական կոալիցիայի կողմից», - ասել է Ս. Սարգսյանը:


Ռուսաստանը պետք է լինի Եվրախորհրդում, պետք է լինի նրա լիիրավ անդամը, այդ թվում` խորհրդարանական վեհաժողովում` «Известия»-ին ասել է Սերժ Սարգսյանը: «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը Եվրոպայի մաս է, իսկ ԵԽԽՎ-ն այն հարթակն է, որտեղ պետք է անցկացվեն բանավեճեր և երկխոսություն, եվրոպական տարբեր անկյուններից պետք է ձայներ լսվեն: Կրկին կասեմ, Ռուսաստանը Եվրոպայի մաս է, այն պետք է լինի ԵԽԽՎ-ում», - ասել է Ս.Սարգսյանը: «Ինձ համար, անհասկանալի և անընդունելի է, երբ քննարկվում են երկրի հետ կապված հարցեր, բայց երկիրը միաժամանակ ներկա չի: Սա սխալ է. պատժամիջոցները՝ առավել ծայրահեղ միջոցներ են, և դրանցից օգուտները կասկածելի են», - նշել է նա:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ