«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մոգերինի. Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չեն սահմանվի

Մոգերինի. Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չեն սահմանվի
16.04.2018 | 13:44

Եվրամիությունը չի պատրաստվում նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ` Լյուքսեմբուրգում մեկնարկող ԵՄ խորհրդի նիստից առաջ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով՝ այսօր կայանալիք նիստը նման որոշում հաստատ չի կայացնի:

«Իրանի դեմ որևէ նոր պատժամիջոցների հաստատման հարց ես այսօր չեմ ակնկալում: Պետք չէ մոռանալ, որ Եվրամիության կողմից արդեն իսկ գործի են դրվել մի շարք սահմանափակումներ, որոնք, սակայն, չեն վերաբերում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին», - նշել է Մոգերինին:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ