Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկը

Նիկոլ Փաշինյան. Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկը
17.04.2018 | 16:31

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 4-ական ակտիվիստ է նշանակում պետական կառույցների շենքի մոտ՝ Գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և այլն: Այժմ ցուցարարներն ԱԳՆ շենքի մոտ են, որտեղ Փաշինյանը 20 ակտիվիստի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում:


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորն իր աջակիցների հետ վերադարձավ Դատախազության շենք, և այժմ այնտեղ նստացույց է: Այսօր 18:30 Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները սկսեցին երթը՝ Աբովյան փողոցում, որ, ինչպես հայտարարվել էր, շրջափակեն կառավարական շենքերը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն տեղեկացնելու, թե որ շենքն են առաջինը շրջափակելու. «Հիմա շարժվում ենք, բայց մենք չենք ասելու, թե որ շենքն ենք շրջափակելու: Գնանք, տեսնենք` ինչ հարմար շենք կա»:
«Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելի Հայաստան, կառավարելի ժողովուրդ: Կեցցե՛ ժողովրդական թավշյա հեղափոխությունը»,- հայտարարեց նա:
«Մենք հիմա գործողություններ կանենք բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ»` Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք հիմա պետք է ճկուն գտնվենք: Նրանք հիմա ՀՀ-ի ամբողջ ուժային կառույցները հավաքել են այնտեղ և մեզ են սպասում, բայց մենք ուրիշ բան կանենք: Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ և գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ»,- ասաց նա: Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը շարունակում է լինել ոչ բռնի, բաց ձեռքերի պայքար: «Մենք պետք է կաթվածահար անենք ողջ պետական համակարգը: Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք, ներսում նստացույց կանենք: Այնտեղ, որտեղ չի հաջողվի ներս մտնել, նստացույց կանենք մուտքերի դիմաց և թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին էլ միայն մեզ միանալու պայմանով կթողնենք: ԱԺ-ում կատարվող իրադարձություններն այլևս չպետք է ազդեցություն ունենան Հայաստանի քաղաքական կյանքի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


«Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը» հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որ խոստացել էր ժամը 12-ին հանդես գալ հատուկ, կարևոր հայտարարությամբ։ «Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, ի՞նչ իրավիճակ է այսօր. այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում արդեն իսկ սկսվել է այդ խամաճիկային նիստը: Իսկ ՀՀ-ում զանգվածային ցույցեր են, Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակ է Իջևան-Երևան ճանապարհը, Երևանում դասադուլ է, և ճանապարհներ են արգելափակված, Կապանում և Մեծամորում դասադուլ է, այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են ԱԳ նախարարի մեքենան: Ի՞նչ իրավիճակ է սա. ՀՀ-ում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 3467

Մեկնաբանություններ