Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետի ընտրության «մանրուքները»

Վարչապետի ընտրության «մանրուքները»
18.04.2018 | 01:58

Մինչ ընդդիմությունը փողոցներ է փակում ու պետական շենքեր գրավում, Սերժ Սարգսյանին խորհրդարանը 77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց վարչապետ: Իսկ մինչ ընտրությունը ԱԺ-ի անվտանգությունը ոչ միայն դրսից էր ապահովագրված, այլև ներսում: Պատգամավորները մետաղորսիչ սարքով էին դահլիճ մտնում: Սեփական կուսակիցների՞ց ևս վտանգ կար, թե՞ կիսաընդդիմադիր «Ծառուկյանից» կամ էլ «Ելքի» անշառ հատվածից: Գուցե մտահոգություն ունեին, թե Փաշինյանն իր գործընկերների հետ կմտնի դահլիճ ու մի նոր «օյին» կխաղա ՀՀԿ-ի գլխին:


Ներսում Սերժ Սարգսյանը կարծես անհաղորդ էր, պատգամավորների ելույթների ընթացքում պարբերաբար գրում-ջնջում էր իր ելույթի տեքստերը, այլ խոսքով, տպավորությունն այնպիսին էր, որ խորասուզված էր իր թղթերի մեջ ու չէր տեսնում, չէր զգում ոչ մեկին: Ի դեպ, և հարցերն էին բավականին քիչ, և ելույթները: ՀՀԿ-ից կարծես հատուկ ընտրված էր, թե ով պետք է ելույթ ունենա, հարցեր տա: Հնաբնակ ՀՀԿ-ականների կողքին նոր սերունդն էր: Հարց տվեց Սամվել Նիկոյանը, ելույթ ունեցավ Գագիկ Մինասյանը: Ելույթ ունեցան նաև Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:


Ընդդիմադիր ելույթների ֆոնը ապահովում էր «Ելքի» խորհրդարանական հատվածը, սակայն ամենաուշագրավն այն էր, որ այդպես էլ խորհրդարանում, անգամ ելքականները լիարժեք չներկայացրին, թե ինչ է կատարվում փողոցում, ինչպես են բազմահազար մարդիկ փողոց դուրս եկել: Միայն Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե մեկի քթից արյուն գա, պատասխանատուն լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ Վազգեն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված խոսքերը միայն չհիշատակել, այլև մյուսները: «Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք այդ գաղջ մթնոլորտը, ցրվա՞ծ է: Ասում էիք՝ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ են: Այդ անվստահության պատերը, ա՜յ, հենց հիմա այս շենքի դիմացը դրված են: Որևէ մեկը չի խոսում այն մասին, թե այս դահլիճից դուրս ինչ է կատարվում: Կարծես Հայաստանը միայն այս դահլիճն է: Հայաստանը ելք ունի, ելքն այդ դահլիճում չէ, նաև դրսում է: Եթե մենք դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու: Ասում եք՝ ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին: Բա այսքան տարի իշխանության մեջ էիք, փոխանցեցի՞ք: Այնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է»,- ասաց Արամ Սարգսյանը:


Ելույթն ակնհայտ «խոցեց» Սերժ Սարգսյանին: Ամփոփիչ ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ իրեն ամենից շատ «վիրավորած» ելույթներին: Նախ Մարուքյանին ասաց, որ ճիշտ կլինի՝ իրենց գործընկերոջը՝ Փաշինյանին, փողոցից բերել խորհրդարան, իսկ Արամ Սարգսյանին էլ՝ թե ոչ մեկն իրենից լավ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի երազանքներից, հույզերից: Ի դեպ, գեներալական զույգը ևս կանչեց Արամ Սարգսյանին և մի փոքր զրույց ունեցավ դահլիճում:
«Ելքն» ու ՀՀԿ-ն իրար հետ վիճեցին, ընդդիմացան, հակադարձեցին, բայց կար մեկը, որը շատ անտարբեր էր այս ամենին՝ «Ծառուկյան» խմբակցությունը, որի ղեկավարը, ինչպես կասեր Արտաշես Գեղամյանը, այս սուրբ օրով չէր եկել խորհրդարան:


Այս խմբակցությունից ընդամենը երկու պատգամավոր հարց տվեց, ու վերջ, խմբակցության կարծիքն էլ Միքայել Մելքումյանը հայտնեց: Ազատ քվեարկության արդյունքում «Ծառուկյան» խմբակցությունից Սերժ Սարգսյանին կողմ էին Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը, Արթուր Մանուկյանը, Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը: Դեմ՝ Արարատ Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և այլք: Այս խմբակցությունը իր քվեարկությամբ հերթական անգամ ապացուցեց, որ «ընդդիմություն» կարգավիճակը զուտ ձևական է ընտրվել նրանց համար:


Քվեարկությունից հետո ՀՀԿ-ականները հերթ էին կանգնել ու մինչև վերջին պատգամավորը շնորհավորեցին Սերժ Սարգսյանին, մոտեցան նաև կոալիցիոն դաշնակից դաշնակցականները, Արմեն Ռուստամյանին էլ Սարգսյանը հրավիրեց հավանաբար կոնյակի բաժակով շնորհավորելու: Ի դեպ, ընդմիջումներին Սերժ Սարգսյանին ԱԺ նախագահի դռնով միշտ թևանցուկ տանում էր Կարեն Կարապետյանը, չէ, մի շփոթեք արդեն նախկին վարչապետի հետ, խոսքը մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբոր մասին է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

����������������������������������������������������������/1713509089">Չլինի՞ մեր օրերում էլ ծառի հետևից մեկն ու մեկը մի անօրինական բան է արել

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո