Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է DEMYC-ի նախագահի առաջին տեղակալ

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է DEMYC-ի նախագահի առաջին տեղակալ
18.04.2018 | 14:11

Ապրիլի 15-ը տեղի է ունեցել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) «Երիտասարդություն՝ Եվրոպայի ապագան» խորագիրը կրող համաժողովը: Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամներն ընտրել են ղեկավար կազմին։ DEMYC-ի նախագահ վերընտրվել է Խավիեր Ուրտադո Միրան, իսկ առաջին տեղակալ՝ ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակներն ընտրել են նաև կազմակերպության փոխնախագահներին։
Լիլիթ Բեգլարյանն իր խոսքում նշել է․ «Այսպիսով սա կնպաստի մեր ներկայացվածության բարձրացմանը եվրոպական երիտասարդական քաղաքական հարթակում հայ երիտասարդության ձայնը ավելի լսելի կլինի կդարձնի»։


«Երիտասարդություն՝ Եվրոպայի ապագան» համաժողովի ընթացքում քննարրկվել են Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում երիտասարդության պասիվ ներգրավվածության խնդիրները, ինչպես նաև այն խթանելու հնարավոր միջոցները։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ