Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այո, դասադուլ արեք, որովհետև այդ դասադուլի մեջ դուք կսովորեք ամենակարևորը` լինել ՀՀ հպարտ, ամենազոր, հզոր քաղաքացի»

«Այո, դասադուլ արեք, որովհետև այդ դասադուլի մեջ դուք կսովորեք ամենակարևորը` լինել ՀՀ հպարտ, ամենազոր, հզոր քաղաքացի»
18.04.2018 | 22:09

Երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին և դա հսկայական առավելություն համարեց: «Մեզ մեղադրում են, որ մեր շարժմանը մասնակցում են անչափահասներ և դպրոցականներ: «Հավաքների ազատության մասին» օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին, և դպրոցականների մասնակցությունը միանգամայն համապատասխանում է ՀՀ օրենքներին և Սահմանադրությանը»,- ասաց նա և բոլոր դպրոցականներին դասադուլի կոչ արեց. «Այո, դասադուլ արեք, որովհետև այդ դասադուլի մեջ դուք կսովորեք ամենակարևորը` լինել ՀՀ հպարտ, ամենազոր, հզոր քաղաքացի: Դասադուլի համատեքստում ուզում եմ, որ մենք բոլորս գնահատանքի և հարգանքի հատուկ տուրք մատուցենք մեր ուսանողներին, ովքեր մեր այս շարժման ամենակարևոր և ամենահպարտ շարժիչ ուժն են»,- ասաց նա:


«Որևէ մեկը չի կարող մտածել, որ ավելի խելոք կարող է լինել, քան հավաքական հայ ժողովրդի խելքը: 99 տոկոս ճշգրտությամբ կարող ենք տարբերակել սադրիչներին մեր շարժման մասնակիցներից, որովհետև մեր շարժման մասնակիցների դեմքից թափում է խելքը, ինտելեկտը, սերը: Ուզում եմ դիմել տաքարյուն պատանիներին, սիրելինե՛ր, որևէ մեկը, որ գործում է մեր հռչակած ոչ բռնի քաղաքական պրոցեսի տրամաբանությունից դուրս, ինքը որևէ կապ չունի մեր շարժման հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է կարողանան այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքերում, պետական բոլոր մարմիններում հարյուրավոր քաղաքացիներ սկսեն նստացույցեր անել, որպեսզի այդ մարմիններում տեղ չմնա այդ պաշտոնյաների նստելու համար:


«Հենց սա պետք է լինի իշխանափոխության մեր ռազմավարությունը։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ նախարարը մտնում է իր աշխատասենյակ, բայց այնտեղ նույնիսկ նստելու տեղ չունի: Սա իշխանափոխություն է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս պայմաններում իրենց հիմնական խնդիրն է անել այնպես, որ ՀՀ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը դադարեն ժողովրդից պաշտպանել որևէ գերատեսչական շենք, որովհետև բոլոր այդ շենքերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։


Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գյուղերում ու քաղաքներում բնակվող քաղաքացիներին իրենց շրջանների ղեկավարների մոտ հանդես գալ «թավշյա հեղափոխության» աջակցության մասին կոչերով: «Այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց Հայաստանի շատ քաղաքացիների է հետաքրքրում, թե կոնկրետ ինչ ռազմավարությամբ ենք մենք հասնելու կոնկրետ իշխանափոխության, ինչ է տեղի ունենալու: Զանգում ու հարցնում են, թե իրենք կոնկրետ ինչ պետք է անեն՝ հանուն հաղթանակի: Ես ուզում եմ գործողություն առաջարկել, որը դառնալու է մեր պատկերացրած իշխանափոխության կարևոր քայլերից մեկը: Կոչ եմ անում նախ սկսենք գյուղերից ու փոքր քաղաքներից, կոչ եմ անում բոլոր գյուղերին ու փոքր քաղաքներին, որ ճնշումներ գործադրեն գյուղապետերի, վարչական շրջանների ղեկավարների վրա, նրանցից պահանջեն հանդես գալ «թավշյա հեղափոխությանը» աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով: Գնացե՛ք գյուղապետարաններ, «բռնե՛ք» ավագանու անդամներին, պահանջե՛ք նրանցից, որ հանդես գան համաժողովրդական այս շարժմանն աջակցելու մասին հայտարարությամբ, որպեսզի մենք հրապարակենք կոնկրետ հայտարարություններ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 3051

Մեկնաբանություններ