Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի բնակիչները հոգնել են անվերջ իշխանությունից

Հայաստանի բնակիչները հոգնել են անվերջ իշխանությունից
19.04.2018 | 08:18

Արդեն մի քանի օր` հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքում են նախկին նախագահի վարչապետ դառնալու դեմ: Բողոքներում արտահայտվում է և ընդհանուր դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից` գրում է Մարկուս Ակերետը շվայցարական Neue Zürcher Zeitung-ում: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանւ անցումը վարչապետի պաշտոնին նահանջ չէ` 2015-ին Սահմանադրությունը փոխելուց հետո անդրկովկասյան այս պետության առաջին դեմքը ոչ թե նախագահը, այլ վարչապետն է:

Ի տարբերություն նախագահի, ում պաշտոնավարումը սահմանափակ ժամկետ ունի, իբրև վարչապետ Սերժ Սարգսյան կարող է պաշտոնավարել այնքան, քանի դեռ ձայների մեծամասնություն կստանա, Անցած ուրբաթ օրվանից Երևանի փողոցներ դուրս են գալիս ավելի շատ քաղաքացիներ, սակայն ընդդիմությունը միասնական ռազմավարություն չունի` խորհրդարանական խմբակցությունների որոշ անդամներ, որ ՀՀԿ-ից չեն, նույնպես ընտրել են Սարգսյանին: Բողոքները ղեկավարող Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների ու Հայաստանի այն բնակիչների համար, որ 5 տարի դուրս են գալիս փողոց, իշխանության գագաթին փոխատեղումը ևս մեկ ապացույց է, թե որքան քիչ է քաղաքականությունը լսում հասարակական կարծիքը: Սահմանադրության փոփոխությունը 2015-ին Սարգսյանը ներկայացրեց իբրև կառավարության ժողովրդավարական վերահսկողության ամրապնդում, այսինքն` այն, ինչ ենթադրում էր քաղաքական живой լանդշաֆտ: Եթե Սարգսյանը իր փաստարկների վրա խաչ չքաշեր նրանով, որ իր ձեռքը վերցրեց երկրի գլխավոր պաշտոնը, խորհրդարանական համակարգը, գուցե, իսկապես հանգեցներ բազմակարծության զարգացման: Սակայն հիմա քաղաքականությունը, հավանաբար, շարունակվի հին ոճով: Դժգոհությունը տնտեսական վատ իրավիճակից, շատերի կարծիքով` չափազանց մեծ կախվածությունը Ռուսաստանից և չափազանց թույլ կապը ԵՄ-ի հետ, իր համար ելք է գտնում փողոցային բողոքներով, ոչ թե քաղաքական դեբատներում:

Բնակչությունը քննադատաբար, թեպետ ռեալիստորեն է վերաբերվում Ռուսաստանի հետ սերտ կապերին` դա երկրի համար կենսականորեն կարևոր է մասնակիորեն նաև մեկուսացվածության բերումով` հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ թշնամանքի պատճառով, սակայն բնակչության մեծ մասն ուզում է մերձենալ Եվրոպայի հետ: Սարգսյանից դա չարժի սպասել:
Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի, որ պահպանի իշխանությունը Հայաստանում

2008-ից պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:


«Աննախադեպ իրադարձություն է Հայաստանի համար` միևնույն մարդը ցանկանում է երկիրը ղեկավարել երեք ժամկետ անընդմեջ»` հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը: «Այսօր ես հայտարարում եմ խաղաղ, թավշե հեղափոխության սկիզբը Հայաստանում»` բացականճեց Փաշինյանը ցուցարարներին` հղում անելով բողոքներին, որ արագացրին Կոմունիստական կուսակցության անկումը Չեխոսլովակիայում 1989-ին: Երեքշաբթի երեկոյան Հայաստանի մայրաքաղում ցույց էր անում 10000-ից ոչ պակաս մարդ:Սակայն ժողովրի դժգոհությունը չխանգարեց 63-ամյա Սերժ Սարգսյանին երեքշաբթի առավոտյան վարչապետ դառնալ իր Հանրապետական կուսակցությունից, որ մեծամասնություն ունի խորհրդարանում: «Որպեսզի ապրեք բարգավաճ Հայաստանում, երկրում, որտեղ իշխում է օրենքը, պետք է, որ հանգաց հրաբուխները չժայթքեն: Իսկ հրաբուխները չեն ժայթքի, եթե բզբզողներ չլինեն»` ասաց Սարգսյանը` ելույթ ունենալով խորհրդարանում քվեարկությունից առաջ: Հասնելով հնարավոր առավելագույնին` նախագահական երկու ժամկետի, նա ամեն ինչ նախատեսեց, որ մնա երկրի ղեկավար:

«Սցենարը նախապես էր գրված, նախագահը ինքն իրեն էր ցանկանում իրավահաջորդ տեսնել, բայց քանի որ չէր կարող դա անել, 2015-ին հանրաքվեի դրեց սահմանադրական բարեփոխման հարցը, որը նախագահական կառավարումը վերափոխեց խորհրդարանականի,- բացատրեց Արա Թորանյանը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, Nouvelles d'Armenie ամսագրի գլխավոր խմբագիրը:- Շնորհիվ իշխանության այս անցումի, որ ուժի մեջ էև մտնում 2017-ին, Սարգսյանին միայն մնում էր ինքն իրեն վարչապետ նշանակել, որ իր կուսակցությունը պահպանի իշխանական լծակները»: «Նույնիսկ եթե բողոքները բավարար չլինեն իրավիճակը փոխելուն, այս հանրահավաքները դրական դեր են խաղում: Նրանք ՀՀԿ-ին ցույց են տալիս, որ քաղաքացիական ու քաղաքական կուսակցությունը պետք է պաշտպանի ժողովրդավարությունը և չի կարող իրեն թույ տալ ինչ ցանկանա` չհանդիպելով որևէ խոչընդոտի»` գտնում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Թորանյանը այս բողոքական ալիքում նոր քաղաքական դեմքի ձևավորում է զգում` Նիկոլ Փաշինյանի, որ շարժման նախաձեռնողն է: «նա իրեն դրսևորում է դինամիկ ու խիզախ, գուցե և կարողանա փոխել դասավորությունը ու հաստատվել իբրև ընդդիմության ղեկավար»: Սաֆարյանի կարծիքով` խնդիրը արժանավոր քաղաքական այլընտրանքի բացակայությունն է. «Հայերը իշխանության նկատմամբ համակրանք չունեն, բայց Սարգսյանին ու նրա կուսակցությանը հաձողվեց նրանց ստիպել մտածել, որ այլ հնարավոր ընտրություն չկա»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ