Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանի իրադարձություններին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանի իրադարձություններին
19.04.2018 | 21:20

«Մոտ 16 հազար մարդ է մասնակցել նոր վարչապետի դեմ Հայաստանում կազմակերպված բողոքի ակցիաներին»,- գրում է բրիտանական Daily Telegraph-ը` ներկայացնելով երևանյան բողոքի գործողությունների ընթացքը:
«Հայաստանում այժմ հեղափոխական իրավիճակ է: Եթե ցուցարարների թիվն աճի, Սարգսյանը ստիպված կլինի հրաժարական ներկայացնել»,- բողոքի ցույցի մասնակիցներից մեկի` 42-ամյա Անահիտ Առուստամյանի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը: Daily Telegraph-ը հիշեցնում է, որ սրանք Սերժ Սարգսյանի դեմ ուղղված առաջին լայնամասշտաբ բողոքի ակցիաները չեն: «2008-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի արձանագրած առաջին հաղթանակից հետո10 մարդ զոհվեց և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ոստիկանության և պարտված թեկնածուի կողմնակիցների միջև արյունալի բախումների ընթացքում»,- գրում է թերթը:


ԱՄՆ աջերի խոսափող Breitbart-ը ևս անդրադառնում է երևանյան բողոքի գործողություններին, գրելով․ «Հայաստանյան խաղաղ թավշյա հեղափոխության առաջնորդը սպառնում է կաթվածահար անել ողջ երկիրը: Ցույցերի խթան դարձավ, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո խոստացել էր չառաջադրվել վարչապետ, սակայն հետագայում դրժեց իր այդ խոսոտւմը»:


ԱՄՆ The Washington Post-ը և լոնդոնյան Daily Mail-ը հայաստանայն իրադարձություններին անդրադարձել են` արտատպելով AP գործակալության «Ցուցարարները բողոքում են նախկին նախագահի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեմ» վերնագրված հոդվածը: «Հակակառավարական ցույցերի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են»` գրում է գերմանական Deutsche Welle-ն` ներկայացնելով երևանյան ակցիաների նախապատմությունը: «Վերջին մեկ շաբաթում հազարավոր հայաստանցիներ դուրս եկան Երևանի փողոցներ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի` իշխանության ղեկին մնալու գործողությունների դեմ, ջանքեր, որոնք նա գործադրում է իր երկրորդ՝ և վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո»` գրում է Deutsche Welle-ի կայքը:
Հայաստանյան իրադարձություններին են անդրադարձել գերմանական այլ պարբերականներ` «Stern» և «Spiegel» հանդեսները, «Süddeutsche Zeitung», «Frankfurter Rundschau», «Neues Deutschland» թերթերը:


Երևանյան իրադարձությունները չի անտեսել թուրքական մամուլը: Milliyet-ի կայքում արդեն զետեղվել է այսօր կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող տեսագրությունը: Հայաստանյան դեպքերի մասին հրապարակումներով ունեն իշխանամետ Sabah-ը, Haberturk ալիքը, Cumhurriyet օրաթերթը: Hurriyet Daily News-ն էլ այսօր տպագրել է Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Թուրգութ Քերեմ Թունջելի «Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարաման. փոփոխություն թե՞ շարունակականություն» վերնագրված հոդվածը: «Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական համակարգին հազիվ թե կարելի է ժողովրդավարացման փորձ կամ փոփոխությունների խթան անվանել: Իրականում սա այն է, ինչի մասին խոսում էր ընդդիմությունը 2015-ին․ իշխանությունն ամրապնդելու նպատակով Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից ձեռնարկած խաղ:


Այդ պատճառով՝ անցումը կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին հազիվ թե որևէ փոփոխության հանգեցնի Հայաստանի արտաքին կամ ներքին քաղաքական ասպարեզներում: Ըստ ամենայնի, տեսանելի ապագայում Հայաստանը կմնա նույնը»,- գրում է թուրք փորձագետը:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ