Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սի Ձինպինը Թերեզա Մեյի հետ քննարկել Է Սիրիայի հարցը

Սի Ձինպինը Թերեզա Մեյի հետ քննարկել Է Սիրիայի հարցը
19.04.2018 | 21:42

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ապրիլի 19-ին հեռախոսել է սիրիական հարցի, այդ թվում՝ Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի շուրջ` հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:


«Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհը պահանջում Է համապարփակ, արդարացի եւ օբյեկտիվ հետաքննություն»` նշել Է Սի Ձինպինը: Կողմերը քննարկել են միջազգային առեւտուրը, կարծիքներ փոխանակել աշխարհում ստեղծված իրադրության շուրջ: Չինաստանի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը «ոսկե դարաշրջանում» փոխադարձ շփումների հաջող զարգացմանը, որն սկսվել Է երկու պետությունների հարաբերություններում: Սի Ձինպինը ընդգծել Է, որ Պեկինը շահագրգռված Է Լոնդոնի հետ փոխգործակցության ընդլայնմամբ՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ