Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԿԲ-ն կրթու՞մ է, թե՞ թակարդ է լարում

ԿԲ-ն կրթու՞մ է,  թե՞ թակարդ է լարում
20.04.2018 | 01:01

Այն, թե ինչու Հայաստանի գյուղերում, մարզկենտրոններում, նաև մայրաքաղաքում ժողովրդի զգալի հատվածը լավ չի ապրում, փող չունի, գիտի ՀՀ ԿԲ-ն։ Ոչ միայն գիտի, այլև քայլեր է ձեռնարկում` մարզային սեմինարներ է կազմակերպում բոլոր տարիքի բնակիչների համար «Իմ ֆինանսների ամիսը» խորագրով։ Ավելին, ԿԲ-ն մտադիր է 2019-ին անցկացնելու բնակչության ֆինանսական գրագիտությունն ուսումնասիրող սոցիալական հարցում։


Ըստ ԿԲ-ի խորհրդի անդամ Արմեն Դարբինյանի և ԿԲ-ի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի համակարգող Սևակ Միքայելյանի` այս ծրագրի նպատակը դպրոցական հասակից սկսած մարդկանց կրթելն է, թե ինչպես արդյունավետ կառավարեն սեփական փողերը։ Բայց այս պարոնայք մոռացել են մի կարևոր անհրաժեշտ պայման` որպեսզի բնակչությունը կարողանա իր փողերը ճիշտ կառավարել, նախ և առաջ գրպանում փող պետք է ունենա։ Իսկ փողն առանց աշխատանքի դժվար թե օդից լցվի ժողովրդի գրպանը։ Չէ, եթե ԿԲ-ն գտել է առանց աշխատելու փող վաստակելու ձևը և որոշել է բնակչությունից դա գաղտնի չպահել, ապա նշված սեմինարը կարող է նպատակին ծառայել։ Անկեղծ ասած, այս ծրագիրը հիշեցրեց «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմից մի արտահայտություն. «Не учи жить, помоги материально»։

Հիմա ԿԲ-ի ներկայացուցիչները, որոնց աշխատավարձերը հայկական իրականության մեջ աստղաբաշխական են, գյուղերում չքավոր մարդկանց սովորեցնելու են դատարկ գրպանով «գործ դնելու» արվե՞ստը։ Էստեղ են ասել. իրոք որ «Կուշտը սովածին մանր է բրդում»։
Իսկ գուցե ԿԲ-ն իր փողատեր գործընկերներին համոզեր գյուղերում արտադրություննե՞ր հիմնել` աշխատատեղեր բացեին, ինչը մի կողմից կնպաստեր տնտեսության ակտիվացմանը, մյուս կողմից գյուղերում կլուծեր գործազրկության խնդիրը։ Թե չէ փող չունեցող մարդուն մի գլուխ սովորեցրու փողերի հետ վարվելու կանոնները` հետո՞ ինչ... Ոչ, եթե այս ծրագիրը հերթական դրամաշնորհ է և միջազգային ֆինանսավորմամբ է իրականացվում, որևէ խնդիր չկա։ Հատկացված միջոցները ԿԲ-ն կիրացնի և շատ գրագետ ձևով։ Արդյունքում և՛ միջազգային կառույցները, և՛ ԿԲ-ի որոշ աշխատակիցներ գոհ կմնան, իսկ ժողովուրդը ֆինանսներ կառավարել կսովորի` մնալով ծակ գրպանով։ Ի դեպ, չի բացառվում, որ այդ սեմինարների նպատակը լինի նաև «բարձի տակ պահված» վերջին հոգապահուստներն էլ ավանդի տեսքով առևտրային բանկեր ուղղորդելը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ