Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյան. Ովքեր փորձում են անօրինական ճանապարհով ուրիշների իրավունքները խախտել, պիտի կանգ առնեն ու մտածեն՝ էս ի՞նչ ենք անում

Սերժ Սարգսյան. Ովքեր փորձում են անօրինական ճանապարհով ուրիշների իրավունքները խախտել, պիտի կանգ առնեն ու մտածեն՝ էս ի՞նչ ենք անում
20.04.2018 | 12:04

Կան մի խումբ մարդիկ, որ ընտրություններից հետո փորձում են այլ ուղիներով փոխել ընտրությունների արդյունքները։ «Շանթ» հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ երկրի զարգացման տեսակետից անընդունելի համարելով։ Ըստ նրա` Հայաստանում իշխանությունը ձեւավորվել է ընտրությունների հիման վրա։

«Մարդկանց կարծիքները կարող են լինել սուբյեկտիվ, դրա համար էլ կան հատուկ մասնագիտացված, այդ թվում եւ միջազգային կառույցներ, որոնք գնահատում են ընտրությունների որակը։ Եվ այդ գնահատականներով՝ ընտրություններն արտահայտել են հայ ժողովրդի կամքը»,- ասել է նախագահն ու հավելել է. «Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, եւ չեմ բացառում, որ խախտումներ են եղել տարբեր տիպի, տարբեր տեսակի։ Բայց այդքան համատարա՞ծ, ու այդ մարդիկ չե՞ն տեսել դա։ Հարյուրավոր դիտորդներ են եղել, չե՞ն տեսել։ Հիմա խոսում են համատարած ընտրակաշառքների մասին։ Բա այդ ինչպե՞ս եղավ, որ 2017 թվականին, երբ ամեն ինչը նկարում է՝ հեռախոսից սկսած, ամեն ինչ ուղիղ եթերում է, հանկարծ մի տեղ չտեսան այդ համատարած ընտրակաշառքներ բաժանելը»։
Սարգսյանի խոսքով՝ փաստվեց, որ որոշ տեղերում դպրոցների տնօրենների վրա պարտադրանք է եղել, պարզեցին, որ մի տեղ ընկերության սեփականատերը փորձել է ուղղորդել, բայց այդ մի քանի դեպքով կարծիք չի կարելի կազմել։

«Ովքեր փորձում են անօրինական ճանապարհով անհամաչափորեն ուրիշների իրավունքները խախտել, մի պահ պիտի կանգ առնեն ու մտածեն՝ էս ի՞նչ ենք անում: Ո՞ր երկրում են կարողացել, այդպիսի խնդիրներ ունենալով, հաջողության հասնել անկայունության միջոցով: Բոլորի համար պարզ է, չէ՞, թե անկայունությունը ինչ է բերելու»- ասել է նա եւ հավելել, որ, ընդհանրապես, գործողությունների մեջ տրամաբանություն պետք է լինի. «Ո՞րն է տրամաբանությունը: Պրոցեսը, ենթադրենք, տեղի չի ունեցել, իրենք խափանել են: Խափանել են հաջորդ անգամ, էդ պրոցեսը տեղի չի ունեցել, ի՞նչ է լինելու հետո: Իրենք, ի՞նչ է, դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Երբ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա՝ շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մի անգամ մենք արդեն անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են՝ մի անգամ էլ անցնենք... ինչ ասեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իշխանությունները եւ իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որ խուսափեն նման հանգուցալուծումից

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ