Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյան. Ծրագրերը դիտարկելիս պետք է հաշվի առնել փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը

Սերժ Սարգսյան. Ծրագրերը դիտարկելիս պետք է հաշվի առնել փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը
20.04.2018 | 12:05

Տրամաբանական չէ քաղաքական ծրագրերը համեմատել երդման հետ ու ասել «չէ, դու երդվել ես ու երդումդ խախտում ես», «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով քննադատություններին, որ ինքը չի կատարել իր ներկայացրած ծրագրի մի շարք դրույթներ:

«Մամուլում կային մարդկանց կարծիքներ, որ, տեսեք, խոստացել է Իրան-Հայաստան երկաթուղի կլինի, չկա, խոստացել է ատոմակայան լինի, չկա, էլ ի՞նչ խոստումներ եմ տվել և այլն: Պիտի ասեմ, որ որևէ ծրագրում հնչած կամ ներառված դրույթները երբեք չեն կարող լինել քարացած», - ասել է Սերժ Սարգսյանն ու առանձին անդրադարձել երկաթուղու ու ատոմակայանի կառուցման դրույթներին. «Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք, քան՝ ավտոմայրուղու կառուցման համար և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Ինչ վերաբերում է ատոմակայանին, այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց պիտի նաև մտածենք, թե ի՞նչ չափով ու ինչպե՞ս զարգացնենք այդ բնագավառը: Աշխարհում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ արդեն փորձարկման շրջանում է գտնվում ավելի փոքր հզորության ատոմակայանի մոդելը, որը մեր երկրի անվտանգության ու ընդհանրապես անվտանգ շահագործման համար շատ ավելի հարմար է: Երկրորդ կանաչ էներգիան շատ մեծ թափով մտնում է մարդկանց կյանք և արդեն արևային էներգիայի ինքնարժեքը մոտենում է տրամաբանական ինքնարժեքին: Եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ մենք, անպայման, ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ անպայման գնա՞նք իմ ասածը անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ ու շահավետ եղանակ գտնենք էներգիայի աղբյուրի: Ես կարծում եմ՝ դա տրամաբանական է», - ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է՝ ծրագրերը դիտարկելիս պետք է հաշվի առնել փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նույնպես:

«Մի բան է, երբ դու ծրագիր ես գծում, դրանում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց փորձում ես ձգտել և դա համեմատել երդման հետ, ասել` «չէ, դու երդվել ես ու երդումդ խախտում ես», ո՞րքանով է դա տրամաբանական, ո՞րքանով է ճկունություն հաղորդում», - ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ