ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սերժ Սարգսյան. Խնդիրը դժգոհությունների ու բողոքների մեջ չէ

Սերժ Սարգսյան. Խնդիրը դժգոհությունների ու բողոքների մեջ չէ
20.04.2018 | 12:10

Հասարակություններում դժգոհություններ միշտ կան` «Շանթի» եթերում ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր ընտրվելու դեմ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաներին։

«Մեր նման երկրներում, բնականաբար, այդ դժգոհությունները ավելի սուր են, որովհետև, ցավոք, կենսամակարդակը մարդկանց հնարավորություն չի տալիս բավարարելու իրենց ցանկությունները։ Խնդիրը դժգոհությունների ու բողոքների մեջ չէ։ Նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունն իրենց դժգոհությունն արտահայտելու։ Դա և իշխանությունն է օգուտ, և իրենց», - ասաց վարչապետը։ Խնդիրն, ըստ Սերժ Սարգսյանի, այլ հարթության մեջ է, թե որքանով է այդ դժգոհությունները արտահայտվում օրենիքն համապատասխան։


«Երբ ամեն ինչը համապատասխանում է օրենքին, մենք բացարձակ խնդիր չունենք։ Կա սահման, որ չպետք է անցնեն, սա է խնդիրը։ Եվ իրավապահ մարմինները, և իշխանությունը, և մնացած քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում բողոքի ակցիաներին, ինչ-որ կերպ նեղվում, բայց համակերպվում են այդ մտքի հետ։ Երբ մի քանի հարյուր կամ մի քանի հազար հոգի անցնում են շեմը և սկսում են խախտել ուրիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ ծնողները պետք է մտահոգվեն իրենց երեխաներին դպրոց ուղարկելիս», - ասաց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ մի քանի տասնյակ մարդ որոշել է երկրում անկայունություն մտցնել։


Նա վստահ է, որ հայ ժողովուրդն իմաստուն է, և այսպիսի իրավիճակներում միշտ ճիշտ որոշում է կայացնում։ «Այդ իմաստնությանն ենք մենք ապավինում։ Չի կարող երկրում տիրել ամենաթողության մթնոլորտը», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ