Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանը չի տիրապետում ՀՀ-ում տիրող իրավիճակին

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանը չի տիրապետում ՀՀ-ում տիրող իրավիճակին
21.04.2018 | 12:24

Այսօրվա ժողովրդական ակցիաները, փողոցներ փակելու գործողությունները եղել են զանգվածային` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա թվարկեց Երևանում և մերձակա տարածքներում մեկ տասնյակից ավելի փողոցներ, որոնք փակ են եղել։ Դրանց թվում է նաև Էջմիածնից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Բացի այդ, Փաշինյանի փոխանցմամբ, բողոքի գործողություններ են եղել Չարնեցավանում, Էջմիածնում, Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Արշալույս գյուղում, Եղեգնաձորում և այլն, մի շարք դպրոցներում, ուսումնական հաստատություններում գործադուլ է հայտարարված։

«Այս ամենը արվում է ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի իշխանությունը անցյալ է։ Սերժ Սարգսյանը չի տիրապետում ՀՀ-ում տիրող իրավիճակին, Սերժ Սարգսյանի իշխանությունը մահացած է, և Հայաստանի Հանրապետությունում, այո, մենք երկխոսում ենք իշխանության հետ, որովհետև իշխանությունը իր ձեռքն է վերցրել ժողովուրդը, և ահա, մենք երկխոսում ենք այստեղ, հիմա ՀՀ ամենահզոր, ամենաուժեղ ու հավերժական իշխանության հետ։ Կեցցե Հայաստանի ժողովուրդը, կեցցե ՀՀ քաղաքացին»,- հայտարարեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 2898

Մեկնաբանություններ