Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ

Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ
21.04.2018 | 12:31

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 20-ին Facebook-ի իր էջում խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։ «Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար»,- գրել է նա։


Սաակաշվիլին «Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»։ «Եվ առհասարակ, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,- վստահեցրել է նա։

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ