Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը մեկնում է Պեկին

Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը մեկնում է Պեկին
21.04.2018 | 21:30

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 23-24-ին Չինաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:


«Պեկինում Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացնելու Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի և նախագահ Սի Ցզինպինի հետ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Հանդիպումների օրակարգում ռուս-չինական համագործակցությանը, Ցինդաո քաղաքում հուլիսին կայանալիք Շանհայի համագործակցության գագաթնաժողովին առնչվող հարցեր են, կքննարկվեն Կորեական թերակղզու, Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի և իրանական միջուկային ծրագրի հարցերը:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ