Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը չի նահանջում

Նիկոլ Փաշինյանը չի նահանջում
21.04.2018 | 23:16

Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր փորձելով իրեն ձերբակալել՝ մտածել են շարժումը կմարի։
«Եթե նույնիսկ դուք էսօր ինձ ձերբակալեք, բերման ենթարկեք, միևնույն է, պետք է Ազգային ժողով բերեք ինձ, հատուկ նիստ անեք»,- ասաց նա և ընդգծեց, որ այսօր, երբ փորձ էին անում իրեն բերման ենթարկել, փակվեց Բագրատաշենի մաքսատունը, Մեղրիի, Նոյեմբերյանի, Մասիվի ճանապարհները։ «Սթափվեք»,- ասաց նա։


«Իմ քայլը» շարժման ղեկավարը, անդրադառնալով վերջին 2 օրերի միջադեպերին, ասաց. «Գիշերվանից բանդաները սկսել են ջարդել որոշ ավտոմեքենաներ, որոնց տերերը միացել են մեր հավաքներին: Ես ուզում եմ ասել մի բան՝ ժողովուրդ ջան, ինչ լինում է, ժեշտին լինի։ Մեր քաղաքի դզող-փչողներից էին եկել, ովքեր ասում էին՝ իրենք այդ ավտոներն անվճար կսարքեն»։ Նա ասաց, որ այսօր Սփյուռքում դրամահավաք է կազմակերպվելու. «Որևէ ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ մտավախություն չունենա, դա ձեր ծախսը չէ, մենք ձեր բոլոր ծախսերը, կարիքները, վնասները կհոգանք, այդտեղ թեմա չկա»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը պատմեց, թե ինչ է խոսել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՙԱրմեն Սարգսյանի հետ զրույցում ես ասել եմ, որ այստեղ հավաքվածները գիտեն իրավիճակի լուծումը՝ դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է: «Պարոն Սարգսյանն ասաց՝ «Հիմա ի՞նչ, Դուք ասու՞մ եք, որ ընդհանրապես խոսելու, քննարկելու, բանակցելու կարիք չկա», ես ասացի՝ որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշումը, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման և իշխանափոխության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները, և ես այսօր ասացի, որ մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»: Նախագահի հարցին, թե որտե՞ղ և ի՞նչ ձևաչափով է Փաշինյանը պատկերացնում բանակցությունները, «Իմ քայլը» շարժման առաջնորդն ասաց, որ Սերժ Սարգսյանին չի կարող հրավիրել Հանրապետության հրապարակ, քանի որ այնտեղ չի կարող երաշխավորել՝ վերջինիս ներկայությամբ իրավիճակը վերահսկելի կլինի:


«Նման բանակցություն չի կարող տեղի ունենալ նաև կառավարական որևէ շենքում, որովհետև ես ինքս այդպիսի տեղերում չեմ խոսի ու չեմ գնա: Ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ երրորդ չեզոք վայրում, օրինակ, Մարիոթ կամ որևէ այլ հյուրանոցում: Ես հստակ արձանագրեցի, որ մեր բանակցային պրոցեսի միակ թեման իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունն անցնցում ձևով փոխանցելու օրակարգն է, ուրիշ թեմա մեզ համար օրակարգային չի կարող լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա Արմեն Սարգսյանին ցույց է տվել Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ասված է, որ եթե հավաքն անցկացվում է ՀՀ օրենսդրության խախտումով, բայց խաղաղ բնույթ ունի, ոստիկանությունն իր իրավասությունների սահմանում պարտավոր է աջակցել հավաքին: «Արմեն Սարգսյանը մեծ լիազորություններ չունի, բայց նրան լիազորություն է տրված Սահմանադրության իրագործմանը հետևել ու նա ինքը պետք է ապահովի, որ այս հավաքի նկատմամբ որևէ ոստիկանական գործողություն տեղի չունենա: Եթե մեր խաղաղ հավաքների նկատմամբ ոստիկանական որևէ գործողություն տեղի ունենա, այս հանդիպումից և պարզաբանումից սկսած՝ դրա պատասխանատվությունն ընկնելու է Արմեն Սարգսյանի վրա»,- նշեց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց նախաձեռնության ցույցերը խաղաղ են:


Նիկոլ Փաշինյանը կրկնեց բանակցությունների պահանջները. «Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, որը կընտրի այս հրապարակում: Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություն է լինում Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում: Ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող է տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ, քաղաքական պայմանավորվածության արդյունքում օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հրավիրվում»,- ներկայացրեց նա և հավելեց, որ սա իրենց միակ պլանը չէ՝ կա պլան Բ և Գ: Նրա խոսքով՝ նախագահ Սարգսյանը մտավախություն է հայտնել՝ բռնությունների հետ կապված, որին ի պատասխան ինքն ասել է. «Ես ասացի՝ ինչու՞ պիտի լինեն բռնություններ, հայտարարեցի, որ մեր կողմից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որևէ մասնակից, որևէ բռնություն չի գործադրելու: Մենք բռնություն գործադրելու որևէ ծրագիր չունենք, մենք մեր կողմից բացառում ենք բռնության գործադրումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ