Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Լավ տեմպերացված շանսոն». Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ

«Լավ տեմպերացված շանսոն». Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ
22.04.2018 | 22:37

«Լավ տեմպերացված շանսոն». այսպիսի խորագիր ուներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 21-ի համարգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Համերգը ղեկավարում էր մեծանուն դիրիժոր Սերգեյ Ստադլերը, իսկ որպես մենակատար հանդես եկավ ամերիկացի հանրահայտ ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Համերգային ծրագրում հնչեցին Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Լավ տեմպերացված շանսոն» շարքը (մենակատար՝ Դավիթ Աարոն Քարփենթեր

«Լավ տեմպերացված շանշոնը» հայտնի է երաժշտասեր հանրությանը։ Դավիթ Աարոն Քարփենթերն այն կատարել է Մետրոպոլիտեն թանգարանում, Կարնեգի հոլում, և ստեղծագործությունը միշտ հաջողությամբ է ընդունվել ունկնդրի կողմից։

Պատասխանելով լրագրողի հարցին` ինչպե՞ս է ստեղծվել այս գործը, հեղինակը՝ Ալեքսեյ Շորը, նշեց, որ ամեն ինչ սկսվեց մի կատակից. «Ես պարզապես ինչ-որ վարիացիաներ նվագեցի երաժիշտ ընկերներիս համար, արձագանքը միանգամայն անսպասելի էր։ Նրանք ասացին, թե ցանկանում են կատարել այն և խնդրեցին շարունակել էքսպերիմենտը, արդյունքում ստացվեց երաժշտական այս շարքը»։

«Սա պրոֆեսիոնալ ստեղծագործություն է, ես կասեի՝ վիրտուոզ»,- ասաց դիրիժոր Ստադլերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ընկալում Շորի ստեղծագործությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն էլ նշեց, որ նվագախումբը ծանոթ է Ալեքսեյ Շորի արվեստին. նրա երաժշտությունը բազմիցս ներկայացվել է մեծ հաջողությամբ։

Հիշեցնենք, որ Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի ընթացքում որպես պաշտոնական նվագախումբ հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Նշենք, որ այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Մալթայում կհեռարձակի Medici հեռուստաընկերությունը։

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ