Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիա Զախարովա. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»

Մարիա Զախարովա. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»
24.04.2018 | 00:52

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Այն ժողովուրդը, որն իր պատմության անգամ ամենաբարդ պահերին, չնայած սուր հակասություններին՝ իր մեջ չպառակտվելու և միմյանց նկատմամբ հարգանքը պահպանելու ուժ է գտնում, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- գրել է Մարիա Զախարովան:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ