Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հայաստանյան իրադարձությունների խաղաղ բնույթը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հայաստանյան իրադարձությունների խաղաղ բնույթը
24.04.2018 | 13:32

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում վերջին իրադարձություններին և ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը` հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը:


«Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ»,- ասված է հայտարարությունում: Գուտերեշը նաև երկրորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը երեկ դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչով՝ կանխել շփման գծում լարվածության հնարավոր աճը և ինտենսիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ