«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ֆրանսիայի նախագահը ուղերձով դիմել է ՀՀ նախագահին

Ֆրանսիայի նախագահը ուղերձով դիմել է ՀՀ նախագահին
24.04.2018 | 13:35

Պարոն նախագահ
Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոստանդնուպոլսում և 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որ իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից: Ֆրանսիան, որ Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռևս 1915-ի մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր:
1915-ի սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի:


Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ և Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ և բարեկամական մտածումները:
Խնդրում եմ, պարոն նախագահ, ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ