Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի Մեջլիսում վեճի պատճառով Էրդողանը լքել է դահլիճը

Թուրքիայի Մեջլիսում վեճի պատճառով Էրդողանը լքել է դահլիճը
24.04.2018 | 13:38

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լքել է խորհրդարանի շենքը՝ Մեջլիսում ծագած վեճի պատճառով: Էրդողանի այցի ժամանակ ընդդիմությունը բարձրացրել է արտակարգ դրության ռեժիմի հարցը՝ քննադատելով իշխանություններին:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հակադարձել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ բղավելով ու ձեռքերով հարվածելով սեղաններին: Ընդդիմադիր լրագրողները նույնպես շտապել են հարվածներով պատասխանել իշխանությանը: Էրդողանը դուրս է եկել դահլիճից՝ տեղի ունեցածը «խայտառակություն» անվանելով:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ