ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայերը հարված հասցրին Պուտինի քաղաքական մոդելին

Հայերը հարված հասցրին Պուտինի քաղաքական մոդելին
25.04.2018 | 09:24

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հավատարիմ հաճախորդն էր։ Սակայն նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձեց վերարտադրել պուտինյան դասական քայլը` գրում է The Washington Post-ը։


«Քանի որ Սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնում երկու ժամկետից ավելի պաշտոնավարման հնարավորությունը, նա սահմանադրական փոփոխություն իրականացրեց, ըստ որի՝ գործադիր լիազորությունների մեծ մասը փոխանցվում է վարչապետին, իսկ հետո այնպես արեց, որ խորհրդարանը այդ պաշտոնում հենց իրեն նշանակեց (չնայած որ տարիներ շարունակ ժխտում էր նման մտադրությունը)։ Այս ամենի հետևանքը եղան 11 օր շարունակ ծավալվող զանգվածային ցույցերը, որոնց արդյունքում՝ երկուշաբթի օրը Սարգսյանը հրաժարական տվեց։ Պարզ չէ, արդյոք Սարգսյանի հեռանալը Հայաստանի կառավարությունում իրական փոփոխությունների կամ Կրեմլի նկատմամբ նրա ստրկամիտ դիրքորոշման փոփոխության կբերի՞։ Ամեն դեպքում, ժողովրդական ապստամբությունը հարված է հասցնում Պուտինի առաջադրած ավտորիտար քաղաքական մոդելին։ Պուտինը, անկասկած, այս հակահարվածը ճիշտ չի ընկալի։ Ռուս տիրակալն ու նրա խառնախումբը ի վիճակի չեն ընդունել վրդովված հասարակության հախուռն քաղաքական խռովությունների հնարավորությունը. նրանց կարծիքով՝ սրանք պետական դավադրությունների արդյունքներ են։


Վստահաբար Թրամփի վարչակազմը որևէ կապ չունի հայաստանյան իրադարձությունների հետ: ԱՄՆ-ի միակ արձագանքը ցույցերին եղել է Երևանում ԱՄՆ դեսպանատան թույլ արձագանքը, որով խնդրում էր կառավարությանը «զսպվածություն» ցուցաբերել, իսկ բողոքողներին կոչ էր անում «կանխել լարվածության էսկալացիան»։ Հայերին ստիպեցին փողոց դուրս գալ ոչ թե արտասահմանյան սադրանքները, այլ այն փաստը, որ Ռուսաստանի վրա արված Սարգսյանի խաղադրույքը իրեն չարդարացրեց ։ Կարելի է սպասել, որ Պուտինը կսեղմի ցանկացածին, ով կփոխարինի Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում, սակայն հայերի կյանքը դրանից չի լավանա։ Ավելի շուտ դա կուժեղացնի նրանց դիմադրությունը ավազակային, կոռումպացված և տնտեսապես ձախողման դատապարտված մոդելի նկատմամբ, այլ խոսքերով՝ պուտինիզմի նկատմամբ:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ