Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրեց Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրեց Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները
25.04.2018 | 10:42

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագը՝ Կարմեն Լաուրիի։ «Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Դենիս Կոժուխին)։


Դաշնակահար Դենիս Կոժուխինը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա նշում է, որ մեծ ուրախություն է գտնվել կոմպոզիտորի կողքին, ում երաժշտությունը կատարելու է։ «Ինձ շատ հոգեհարազատ են Ալեքսեյ Շորի երաժշտական պատկերացումներն ու տպավորությունները այն վայրերի մասին, որտեղ նա ճամփորդել է։ Սա դասական կոմպոզիտորների գեղեցիկ ավանդույթներից է, և հաճելի է տեսնել, որ այն շարունակվում է։ Այս կոնցերտում դաշնամուրն ու նվագախումբը մի հիանալի երկխոսության մեջ են, և այդ երկխոսությունը ունկնդրին պարուրում է խաղաղությամբ»,- իր զգացումները ներկայացնելով կոնցերտի մասին՝ ասաց Դենիս Կոժուխինը։


Խոսելով փառատոնից իր տպավորությունների վերաբերյալ՝ դաշնակահարը նշեց, որ չնայած առաջին անգամ է Մալթայում, զգում է իրեն ինչպես տանը, ընտանիքի անդամների հետ, որոնց մի մասին արդեն գիտի, մյուսների հետ մեծ հաճույքով կծանոթանա։
Նշենք, որ ապրիլի 23-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստանի մշակութային օրերի հերթական միջոցառումը նվիրված էր Տիգրան Մանսուրյանի արվեստին։ Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ջութակահար Ֆիլիպ Օռլովը, ալտահար Նադյա Դեբոնոն և թավջութակահար Պիտեր Ֆլենեգենը ներկայացրին Մանսուրյանի ստեղծագործությունները։


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր է։ Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։
Իսկ ապրիլի 23-ի համերգի տեսագրությունը «Մեդիչի» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել հետևյալ հղմամբ :

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ