Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աստանայում բացված գրքի ցուցահանդես-տոնավաճառում

Աստանայում բացված գրքի ցուցահանդես-տոնավաճառում
25.04.2018 | 13:56

Ապրիլի 25-28-ը ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը և «Զանգակ» հրատարակչությունը առանձին տաղավարով մասնակցում են Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքի «Կորմե» ցուցահանդեսային կենտրոնում բացված «Եվրասիական միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին»։ Տեղեկացնում է մշակույթի նախարարությունը: Հայկական տաղավարում ներկայացվում են պետական պատվերով և աջակցությամբ վերջին երկու տարիների հրատարակչական արտադրանքը։

Շահագրգիռ այցելուներին ներկայացվում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք պատրաստ են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն:
Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են պատվիրակություններ շուրջ 20 երկրից։

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ