Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վլադիմիր Գասպարյանը հրաժարական չի տվել

Վլադիմիր Գասպարյանը հրաժարական չի տվել
25.04.2018 | 15:47

«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրաժարական չի տվել»,- այս մասին հեռախոսով մեզ տեղեկացրեց ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Հիշեցնենք, որ երեկվանից լրատվամիջոցները տեղեկություն են տարածում Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի մասին: Մամուլի խոսնակը մեզ հավաստիացրեց նաև, որ առաջիկա ժամերին պաշտոնապես կհերքեն այդ լուրը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ