Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հանրային խորհրդի նախագահն առաջարկում է իրավիճակի հանուցալուծման սեփական տարբերակը

Հանրային խորհրդի նախագահն առաջարկում է իրավիճակի հանուցալուծման սեփական տարբերակը
25.04.2018 | 19:30

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, «ֆանտաստիկ» և «անսպասելի» որակելով այն, ինչ կատարվեց Հայաստանում, միևնույն ժամանակ արձանագրելով՝ «այս պահին խոսքը գնում է այն մասին, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը»։


Մանուկյանը ներկայացրել է ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծման սեփական տարբերակը, որը ենթադրում է Ազգային համաձայնության կառավարության ձևավորում, նոր ընտրական օրենսգրքի մշակում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում և շարադրված հարցերի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների միջև համաձայնագրի ստորագրում։

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ