Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողան. Ղարաբաղի հակամարտությունը հենց սկզբից Թուրքիան ընդունել է որպես իր խնդիրը

Էրդողան. Ղարաբաղի հակամարտությունը հենց սկզբից Թուրքիան ընդունել է որպես իր խնդիրը
25.04.2018 | 19:31

Անկարայում այսօր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը հավաստիացրել է, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին: Էրդողանն ասել է, թե Ղարաբաղի հակամարտությունը հենց սկզբից Թուրքիան ընդունել է որպես իր խնդիրը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամողջականության, սահմանների անքակտելիության շրջանակներում և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է»,- ասելէ Էրդողանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի ամենամոտ երկրներն են ու ամենասերտ դաշնակիցները: Անկարայում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի արդյունքում ստորագրվել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր:


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները այսօր նաև առանձնազրույց են ունեցել:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ