Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին վերագրվող խոսքը սխալ թարգմանության հետևանք էր

Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին վերագրվող խոսքը սխալ թարգմանության հետևանք էր
26.04.2018 | 02:11

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման վերաբերյալ հայտարարություն է արել. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի ներկայացրած մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է:


Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»,-ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր, թե Ռիչարդ Միլսն ասել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի: «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ», - նշված էր կառավարության տարածած հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ