Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մենք պահանջում ենք իշխանափոխություն կամ ինչպես է վերադառնում Ռոբերտ Քոչարյանը

Մենք պահանջում ենք իշխանափոխություն կամ ինչպես է վերադառնում Ռոբերտ Քոչարյանը
26.04.2018 | 09:31

Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ Հայաստանում շարունակում են հանրահավաքները: Բողոքի ցույցից առաջ Հանրապետության հրապարակ եկավ հայկական թավշե հեղափոխության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որ նախորդ օրը իր կողմնակիցներին նորից փողոց դուրս գալու կոչ էր արել: «ՀՀԿ-ն պետք է հեռանա: Դուրս եկեք փողոց: Հաղթանակը մերն է»` բարձրախոսով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա կոչից անմիջապես հետո սկսվեցին բողոքի ակցիաները և փողոցները փակվեցին ամբողջ քաղաքում: Հայաստանի կառավարության շենքը ոստիկանությունը շրջափակել է, ցուցարարների հետ բախումներ չկան: ՀՀԿ-ի գրասենյակը ևս պաշտպանում են ոստիկանության ուժեղացված ջոկատները, շենքի մոտ երկու զրահամեքենա է կանգնած և բազմաթիվ ավտոբուսներ: Բողոքներ են և մյուս քաղաքներում, այդ թվում` Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում: Ապրիլի 25-ին ՀՅԴ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ի հետ կոալիցիոն դաշնագրից: Բողոքները վերսկսվեցին մեկօրյա դադարից հետո` ապրիլի 24-ը Հայաստանում 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:


Բողոքի շարժման կազմակերպիչները հայտարարում են, որ իշխանության խաղաղ փոխանցումը և թավշե հեղափոխությունը պետք է մինչև վերջ հասցվի: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 25-ին կկայանա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվի իշխանության «անցնցում» փոխանցման հարցը: Հետո հայտնի դարձավ, որ հանդիպումը չի կայանա, և բողոքները վերսկսվեցին: Վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմում հայտարարեցին, որ հանդիպումը չի կայանա, որովհետև «Նիկոլ Փաշինյանը միակողմանի նոր պայմաններ է առաջադրել, մասնավորապես, հանդիպման ձևաչափի վերաբերյալ»: «Մեր պահանջները դեռ չեն կատարվել: Մենք պահանջում ենք իշխանափոխություն: Իսկ մեզ մոտ դեռ նույն կուսակցությունն է, որ եղել է: Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի մեզ, իշխանությունը պետք է մերը լինի, պետք է ժողովրդին պատկանի, ոչ թե նրանց»` ասաց բողոքի մասնակիցներից Արմո Դավթյանը: Չորեքշաբթի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմնակիցները դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մինչև վարչապետի փոփոխությունը: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետ կարող է ընտրվել բացառապես օրենքի շրջանակներում` խորհրդարանում:


Չորեքշաբթի օրը ընդդիմության ակտիվիստները հաղորդում էին Վրաստան տանող ավտոճանապարհի փակման մասին. «Ցուցարարները նորից փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին: Մի քանի տասնյակ բեռնատարներ կանգնած են: Վարորդները չեն բողոքում: Հակառակը` միանում են բողոքողներին: Նրանց մեջ կան և վրացիներ»:
Ցուցարարները Երևանում փակել էին և «Զվարթնոց» միջազգային օդակայանից քաղաք բերող ճանապարհը: Շատ ուղևորներ ստիպված են ոտքով հասնել օդանավակայան, որ թռիչքից չուշանան: «Այս իրավիճակը քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է և լուրջ անհարմարություններ է ստեղծում: Կոչ ենք անում բացել ճանապարհը»` բարձրախոսով ցուցարարներին էին դիմում ոստիկանները: Հաղորդվում է, որ ցուցարարները փակում են և Երևան-Մեղրի ավտոճանապարհը, որ տանում է հայ-իրանական սահման:
ВВС


Հ.Գ. Մենք ապրում ենք շրջված իրականության մեջ, երբ ոչ մի հայտարարություն չի արտահայտում իրականությունը, կամ` իրավիճակը փոխվում է այնքան արագ, որ հայտարարությունը մնում է օդում: Փաստացի` ՀՅԴ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից, բայց դա չի նշանակում, որ ձայն է տալիս «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանին: Նույնը` ԲՀԿ-ի պարագայում: Եվ այդ պարագայում չի բացառվում, որ խորհրդարանում վարչապետ է ընտրվում ԲՀԿ-ի թեկնածու… Ռոբերտ Քոչարյանը: Նրա թեկնածությունը պաշտպանում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Հնարավո՞ր է: Հայաստանում ամեն ինչ հնարավոր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ